Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+5.09 oC

Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը

14:46 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները փետրվարի 8-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված, բայց Երևանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել:

Տեղեկությունն իրացվեց Վայոց ձորի պարեկների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների հետ համատեղ: 32-ամյա տղամարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով, հայտնաբերվեց Մալիշկա գյուղի տարածքում: Նկատելով ոստիկանության ծառայողներին` նա մեքենայով դիմեց փախուստի Երևանի ուղղությամբ:

Արենի գյուղի մոտ իրավապահները փորձեցին կանգնեցնել «ԲՄՎ»-ն: Այդ ընթացքում տղամարդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից նետեց մի քանի փաթեթ: Այնուհետև, չենթարկվելով մեքենան կանգնեցնելու ոստիկանների օրինական պահանջին, փորձեց շարունակել փախուստը. առաջ վարելով` նախ մեքենայով հարվածեց ոստիկանների վարած մի մեքենայի, ապա հետընթաց կատարելով` մեկ այլ մեքենայի:
Փախուստը կանխվեց. տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Վայոց ձորի մարզային վարչություն:

Այստեղ նա հայտնեց, որ փետրվարի 4-ին համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով կապ է հաստատել մի օգտատիրոջ հետ, պայմանավորվածության համաձայն` Կոտայքի մարզում, Ջրվեժից Գառնի տանող ավտոճանապարհի հարակից դաշտում, թաքստոցից վերցրել է հաշիշի յուղ հավելած մարիխուանայի 148 փաթեթ, դրանցից մոտ 10-ը փետրվարի 8-ին տեղադրել է Վայոց ձորի մարզի տարբեր տարածքներում՝ յուրաքանչյուրի համար ստանալով 10 դոլար, ևս մի քանի փաթեթ նետել է հետապնդման ժամանակ, իսկ մնացածը պոլիէթիլենային տոպարկով գտնվում է մեքենայի մեջ:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպարկ` թմրանյութի 120 փաթեթով: Հայտնաբերվել է նաև հետապնդման ընթացքում նետած 11 փաթեթ, ևս յոթ փաթեթ հայտնաբերվել է արդեն տեղադրած թաքստոցներում:
32-ամյա տղամարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը

18:12 13.02.2025

Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը: «Վստահ եմ, որ ես յուրահատուկ եմ, ոչ թե «Յուրահատուկը»՝ 25 տարվա կարիերայի և 26 տիտղոսի արդյունքում, ոչ թե մեկ հանդիպման: Չկա այնպիսի հանդիպում, որը հստակ կընդգծի կարիերաս։ Այն տևում է արդեն 25 տարի։ Ինչ վերաբերում է Իկարդիի մեկնաբանությանն ու հրապարակմանը, նա պարզապես […] ...

7 գույք ամրացվել է ՀՀ-ին. գործադիրի այսօրվա որոշումները

18:07 13.02.2025

7 գույք ամրացվել է ՀՀ-ին. գործադիրի այսօրվա որոշումները

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով,  1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 13.02.2025

SHANTNEWS

Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

17:54 13.02.2025

Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես […] ...

Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից ստացած գումարները

17:49 13.02.2025

Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից ստացած գումարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից, մասնավորապես պաշտպանության նախարարությունից ստացած գումարը, այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), իր հրապարակման մեջ, ասել է, որ Reuters-ը պաշտպանության նախարարությունից ստացել է ինը միլիոն դոլար։ Թրամփը պահանջել է նաև, որ Politico-ն միլիոնավոր դոլարները վերադարձնի […] ...

«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունում

17:44 13.02.2025

«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունում

Փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության […] ...

BACK_TO_TOP