Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+6.09 oC

Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ

13:45 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց ևս 7 միավոր գույք: Մասնավորապես.

1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը:

2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:

4. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

5-6. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:

7. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 30.000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ նշված գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 1 միլիարդ 732 միլիոն դրամ է:

Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ՝ 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը:

«Առիթն օգտագործելով՝ հիշեցնեմ, որ օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում ներկայացված հայցով առաջին վճիռը: Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ: Վճռի մնացած մասի կատարման համար Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում մինչ այժմ Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերը հաշտության շրջանակներում էին:

Հանրապետության գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումների թիվը 136 է: Գլխավոր դատախազությունը 136 հայցադիմումներով պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույքեր, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ ՀՀ դրամ: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 միլիարդ դրամ (այս թիվն, իհարկե, ունի աճման միտում, պայմանավորված նրանով, որ ներկայում ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձանցում մասնկացությունների արժեքները):

«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի 1922-Ն որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Գործարկման օրվանից մինչ օրս Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 միլիարդ 283 միլիոն դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ Կառավարության նույն որոշման հավելվածով՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը նախաքննական մարմինները Գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:

«Նշված տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և 2025 թվականի հուլիսի 30-ին, ինչպես սահմանվել է Կառավարության որոշմամբ, Գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու, անդրադառնալով համայնքներին վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին՝ նշել, որ օրինակ՝ Արարատի մարզում 2024 թվականի ընթացքում դատախազական գործունեության արդյունքում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

16:40 13.02.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների […] ...

Գյումրիի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին. անգիտակից վիճակում գտնվող կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

16:35 13.02.2025

Գյումրիի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին. անգիտակից վիճակում գտնվող կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները բացել […] ...

Շրի Լանկայի 22 մլն բնակչությունը կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության

16:29 13.02.2025

Շրի Լանկայի 22 մլն բնակչությունը կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության

Շրի Լանկայում մի քանի օր է՝ ջանում են աստիճանաբար վերականգնել էլեկտրաէներգիայի ազգային ցանցն այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կապիկը համատարած անջատել էր հոսանքը՝ խաթարելով կղզու 22 միլիոն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Երկրի էներգետիկայի նախարար Կումարա Ջայակոդիի խոսքով՝ «կղզու ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Պանադուրայում գտնվող […] ...

Ֆրանսիայի թիմը` երկրորդ տարին անընդմեջ բիաթլոնի խառը փոխանցումավազքի աշխարհի չեմպիոն

16:24 13.02.2025

Ֆրանսիայի թիմը` երկրորդ տարին անընդմեջ բիաթլոնի խառը փոխանցումավազքի աշխարհի չեմպիոն

Շվեյցարիայում մեկնարկել է բիաթլոնի աշխարհի 58-րդ առաջնությունը, որտեղ խաղարկվել են առաջին մեդալները։ Ֆրանսիայի թիմը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է խառը փոխանցումավազքում։ Էրիկ Պերո, Էմիլյեն Ժակլեն, Յուլյա Սիմոն, Լու Ժանմոնո քառյակը 8 կրակահերթից հետո մեկ տուգանային շրջան է անցել և եզրագիծը հատել 1 ժամ 4 րոպե 41 վայրկյանում։ Արծաթե մեդալակիր է դարձել Չեխիայի հավաքականը, իսկ բրոնզե […] ...

Դիտարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները

16:20 13.02.2025

Դիտարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-12-ն այցելել են Սյունիքի մարզ՝ հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ՀՀ կառավարության […] ...

Սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգը կդառնա առավել արդյունավետ ու վերահսկելի. ՍԱՏՄ

16:16 13.02.2025

Սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգը կդառնա առավել արդյունավետ ու վերահսկելի. ՍԱՏՄ

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է ոլորտի մասնագետների առաջարկները, դիտողությունները և բարձրացված խնդիրները՝ սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի կատարելագործման նպատակով։ Հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել են՝ 🔹 վրիպակների խմբագրման հնարավորության բացակայություն, 🔹 տեսահոլովակների ներբեռման խափանումներ […] ...

BACK_TO_TOP