13:27 13.02.2025
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։ Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական ուժերի պարագայում շատ ավելի մեծ վերլուծության հարց է, թե որն է այդ պահի պայքարի կամ այդ պահի նպատակներին հասնելու հաջողությունը, և այն, թե որտեղ դրանք կարող են արտահայտվել՝ խորհրդարանո՞ւմ, մարզերո՞ւմ, թե՞ փողոցում։
«Այն, որ մեր երկրում կա հասունացած բողոք և դա արտահայտվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տաբեր իրավիճակներով, այլև անվտանգության հետ կապված, Արցախի հետ կապված, Հայաստանի տարբեր հատվածների, շրջանների՝ ադրբեջանական օկուպացիայի հետ կապված և, առհասարակ, արտաքին քաղաքականության ճարտարապետության հետ կապված, դա ակնհայտ է։ Իրականում, հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի, այդ թվում՝ այս գարնան ժամանակահատվածում, կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում»,-ասաց Աբրահամյանը։
16:58 13.02.2025
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարներըԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար: «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, […] ...
16:52 13.02.2025
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցելՍոչիում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։ Ցնցումները զգացվել են Մակարենկո միկրոշրջանում: Տարեսկզբին Սոչիում մի շարք ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Սեյսմոլոգները դրանք բացատրում են Կովկասի երիտասարդ լեռների աճով: ...
16:46 13.02.2025
Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մարսելի մրցաշարի 1/4 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելի ATP-250 շարքի մրցաշարում պարտվել է և չի կարողացել դուրս գալ տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 21-րդ ռակետը 1/8 եզրափակչում 2-6, 3-6 հաշվով անակնկալ պարտություն է կրել Խամադ Մեջեդովիչից (Սերբիա, 96-րդ ռակետ)։ Մեջեդովիչը քառորդ եզրափակչում մրցելու է Դանիել Ալթմայերի (Գերմանիա, 80-րդ ռակետ) դեմ։ ...
16:40 13.02.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե ՎայգանդինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների […] ...
16:35 13.02.2025
Գյումրիի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին. անգիտակից վիճակում գտնվող կնոջ կյանքը փրկել չի հաջողվելՓետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները բացել […] ...
16:29 13.02.2025
Շրի Լանկայի 22 մլն բնակչությունը կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականությանՇրի Լանկայում մի քանի օր է՝ ջանում են աստիճանաբար վերականգնել էլեկտրաէներգիայի ազգային ցանցն այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կապիկը համատարած անջատել էր հոսանքը՝ խաթարելով կղզու 22 միլիոն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Երկրի էներգետիկայի նախարար Կումարա Ջայակոդիի խոսքով՝ «կղզու ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Պանադուրայում գտնվող […] ...