12:43 13.02.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել եվրոպական երկրներին մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այդ մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Եվրոպան այժմ «վճռական փուլ է հասել Եվրոպայում խաղաղության և անվտանգության գոյաբանական հարցի լուծման հարցում»։
«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ բոլորովին անհասկանալի է, թե ինչպես կզարգանա այս ամենը։ Հետևաբար, կարևոր է, որ եվրոպացիները կատարեն իրենց դերը. չպետք է լինեն բանակցություններ՝ շրջանցելով ուկրաինացիներին։ Խոսքը եվրոպական անվտանգության մասին է, ուստի եվրոպացիները պետք է մասնակցեն դրան»,- հավելել է նախարարը։
16:40 13.02.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե ՎայգանդինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների […] ...
16:35 13.02.2025
Գյումրիի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին. անգիտակից վիճակում գտնվող կնոջ կյանքը փրկել չի հաջողվելՓետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները բացել […] ...
16:29 13.02.2025
Շրի Լանկայի 22 մլն բնակչությունը կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականությանՇրի Լանկայում մի քանի օր է՝ ջանում են աստիճանաբար վերականգնել էլեկտրաէներգիայի ազգային ցանցն այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կապիկը համատարած անջատել էր հոսանքը՝ խաթարելով կղզու 22 միլիոն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Երկրի էներգետիկայի նախարար Կումարա Ջայակոդիի խոսքով՝ «կղզու ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Պանադուրայում գտնվող […] ...
16:24 13.02.2025
Ֆրանսիայի թիմը` երկրորդ տարին անընդմեջ բիաթլոնի խառը փոխանցումավազքի աշխարհի չեմպիոնՇվեյցարիայում մեկնարկել է բիաթլոնի աշխարհի 58-րդ առաջնությունը, որտեղ խաղարկվել են առաջին մեդալները։ Ֆրանսիայի թիմը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է խառը փոխանցումավազքում։ Էրիկ Պերո, Էմիլյեն Ժակլեն, Յուլյա Սիմոն, Լու Ժանմոնո քառյակը 8 կրակահերթից հետո մեկ տուգանային շրջան է անցել և եզրագիծը հատել 1 ժամ 4 րոպե 41 վայրկյանում։ Արծաթե մեդալակիր է դարձել Չեխիայի հավաքականը, իսկ բրոնզե […] ...
16:20 13.02.2025
Դիտարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներըԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-12-ն այցելել են Սյունիքի մարզ՝ հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ՀՀ կառավարության […] ...
16:16 13.02.2025
Սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգը կդառնա առավել արդյունավետ ու վերահսկելի. ՍԱՏՄՕրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է ոլորտի մասնագետների առաջարկները, դիտողությունները և բարձրացված խնդիրները՝ սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի կատարելագործման նպատակով։ Հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել են՝ 🔹 վրիպակների խմբագրման հնարավորության բացակայություն, 🔹 տեսահոլովակների ներբեռման խափանումներ […] ...