Համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+6.09 oC

Համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը

12:10 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 1-ին և 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3nw6bpda:

Գրանցումների վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 19-ն է:

Համաժողովի գլխավոր թեման է «Շարունակական մասնագիտական զարգացում՝ բարելավված հմտություններ, բարելավված դասավանումը»: Նպատակն է խթանել ՀՀ պետական դպրոցներում դասավանդող անգլերենի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը և մասնագիտական գործունեության ձևերը, ինչպես նաև ստեղծել հարթակ՝ քննարկելու և ուսումնասիրելու անգլերենի դասավանդման ընթացիկ միտումներն ու պրակտիկան շարունակական մասնագիտական զարգացման շրջանակի և գործունեության ձևերի տեսանկյունից, հնարավորություն տալ ուսուցիչներին հաղորդակցվելու իրենց գործընկերների հետ և կիսվելու իրենց փորձառությամբ տարբեր ելույթների և աշխատարանների միջոցով:

Հարցերի դեպքում պետք է կապ հաստատել Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանի հետ (էլ. հասցե՝ [email protected]):

Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5au8w9bh: Մասնակիցների քանակը սահմանափակ է. առաջնահերթությունը կտրվի առավել վաղ գրանցված ուսուցիչներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առանձնահատուկ հարգանքի տուրք՝ կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց

16:00 13.02.2025

Առանձնահատուկ հարգանքի տուրք՝ կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց: Ըստ հիմնավորման, կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և […] ...

Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը

15:53 13.02.2025

Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը

Կառավարությունը հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։ Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է […] ...

Պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

15:48 13.02.2025

Պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գեղարքունիք մարզի Սևան համայնքի Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ անշարժ գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190 500 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային […] ...

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի քննարկմանը

15:45 13.02.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի քննարկմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Համաշխարհային բանկի՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ ...

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում

15:42 13.02.2025

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում: Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման […] ...

Չերչեսովը կարող է դառնալ Գեորգի Հարությունյանի ակումբի մարզիչը

15:36 13.02.2025

Չերչեսովը կարող է դառնալ Գեորգի Հարությունյանի ակումբի մարզիչը

Ռուսաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է վերադառնալ Հունգարիա ու աշխատանքի անցնել «Պուշկաշ Ակադեմիայում», գրում է Legalbet-ը։ «Պուշկաշ Ակադեմիան» այժմ մարզում է Ժոլտ Հոռնյակը, որի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Ֆելչուտը ներկահացնող ակումբը սլովակ մասնագետի փոխարինող դիտարկում է Չերչեսովի տարբերակը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել նրա […] ...

BACK_TO_TOP