Եվրոպական երկրները Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ տեղ են պահանջում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+6.09 oC

Եվրոպական երկրները Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ տեղ են պահանջում

11:52 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական երկրները պետք է մասնակցեն ցանկացած հնարավոր բանակցություններին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, ասվում է «Վայմարյան եռանկյուն պլյուս» ձևաչափով (Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա և Եվրահանձնաժողով) ԱԳ նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ակնկալում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ միասին քննարկել հետագա քայլերը (Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար): Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը: Ուկրաինան և Եվրոպան պետք է ներգրավվեն ցանկացած բանակցություններում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված փաստաթղթում։

Արտգործնախարարներն ընդգծել են, որ «Ուկրաինայում արդար և տեւական խաղաղությունը կայուն անդրատլանտյան անվտանգության համար անհրաժեշտ պայման է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չերչեսովը կարող է դառնալ Գեորգի Հարությունյանի ակումբի մարզիչը

15:36 13.02.2025

Չերչեսովը կարող է դառնալ Գեորգի Հարությունյանի ակումբի մարզիչը

Ռուսաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է վերադառնալ Հունգարիա ու աշխատանքի անցնել «Պուշկաշ Ակադեմիայում», գրում է Legalbet-ը։ «Պուշկաշ Ակադեմիան» այժմ մարզում է Ժոլտ Հոռնյակը, որի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Ֆելչուտը ներկահացնող ակումբը սլովակ մասնագետի փոխարինող դիտարկում է Չերչեսովի տարբերակը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել նրա […] ...

Հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն

15:30 13.02.2025

Հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել […] ...

Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

15:24 13.02.2025

Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից: Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, […] ...

Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան

15:17 13.02.2025

Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին. «Մարդիկ ասում են, թե Հայաստանի հավաքականն ընտրելը հեշտ ճանապարհ էր։ Հայաստանը ներկայացնում եմ 2021 թ. մարտից, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունենում։ Հակառակը, այդ ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։ Երբեք չեմ խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում, նույնիսկ, պատանեկան։ Հիշում եմ, երբ դեռ երկրորդ լիգայում […] ...

Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո․ ՄԻՊ

15:10 13.02.2025

Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։ «Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող […] ...

Իտալիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտին-Թրամփ զրույցը

15:03 13.02.2025

Իտալիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտին-Թրամփ զրույցը

Եվրոպան չպետք է երկրորդական դեր խաղա Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցություններում, ասել է Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Պուտինը և Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում […] ...

BACK_TO_TOP