11:29 13.02.2025
Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ակնարկելով, որ սպասվում են առատ տեղումներ։
Երեկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հոդված էր հրապարակել այն մասին, որ 2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով։ Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։ Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
15:30 13.02.2025
Հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվենԿառավարությունն ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել […] ...
15:24 13.02.2025
Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկըԳործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից: Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, […] ...
15:17 13.02.2025
Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին. «Մարդիկ ասում են, թե Հայաստանի հավաքականն ընտրելը հեշտ ճանապարհ էր։ Հայաստանը ներկայացնում եմ 2021 թ. մարտից, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունենում։ Հակառակը, այդ ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։ Երբեք չեմ խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում, նույնիսկ, պատանեկան։ Հիշում եմ, երբ դեռ երկրորդ լիգայում […] ...
15:10 13.02.2025
Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։ «Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող […] ...
15:03 13.02.2025
Իտալիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտին-Թրամփ զրույցըԵվրոպան չպետք է երկրորդական դեր խաղա Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցություններում, ասել է Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Պուտինը և Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում […] ...