Ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+6.09 oC

Ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

10:56 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին Արտաշատ համայնքի Դատախազության նստավայրում ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում Արարատի մարզում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ՝ 2023 թվականի 3960 քրեական վարույթի դիմաց: 2024 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում՝ 2023 թվականին կայացված 830 որոշման դիմաց:

2024 թվականի ընթացքում քննված 4375 քրեական վարույթներից 3944-ով կայացվել են եզրափակիչ դատավարական ակտեր, մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1031 քրեական վարույթ՝ 1068 անձի վերաբերյալ (2023 թվականին 412 քրեական վարույթ՝ 440 անձի վերաբերյալ):

2024 թվականի ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է 559 գործ՝ 608 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 228 գործ՝ 249 անձի վերաբերյալ):

2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 346 միլիոն 616 հազար ՀՀ դրամի (շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար) գույքային վնաս, այդ թվում՝ դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքին է վերադարձվել 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույք (2023 թվականին վերականգնվել էր 82 միլիոն 913 հազար դրամի գույքային վնաս, 2022 թվականին՝ 5 միլիոն 630 հազար դրամի գույքային վնաս):

2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում իրավասու մարմնի կողմից 1 դեպքում դադարեցվել է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության գործունեությունը, 2 դեպքում տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարներ ազատվել են աշխատանքից:

2024 թվականի ընթացքում Արարատի մարզի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրել է 5 ուսումնասիրություն, որոնք գտնվում են ընթացիկ փուլում, ինչպես նաև իրավասու դատարան է ներկայացրել 4 հայց՝ ընդհանուր 105 միլիոն 185 հազար դրամ հայցագնով:

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանի խոսքով՝ մարզի տարածքում ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի կանխարգելման նպատակով կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքում Դատախազությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկություններ՝ համապատասխան իրավական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով: Դատախազությունը նաև առաջարկել է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ:

Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտն ու ընդգծել, որ դատախազական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ է հետևողական լինել, որ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները դառնան հանրային բարիք, դրանք ծառայեն հանրօգուտ նպատակներին:

Աննա Վարդապետյանը Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան

15:17 13.02.2025

Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին. «Մարդիկ ասում են, թե Հայաստանի հավաքականն ընտրելը հեշտ ճանապարհ էր։ Հայաստանը ներկայացնում եմ 2021 թ. մարտից, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունենում։ Հակառակը, այդ ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։ Երբեք չեմ խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում, նույնիսկ, պատանեկան։ Հիշում եմ, երբ դեռ երկրորդ լիգայում […] ...

Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո․ ՄԻՊ

15:10 13.02.2025

Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։ «Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող […] ...

Իտալիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտին-Թրամփ զրույցը

15:03 13.02.2025

Իտալիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտին-Թրամփ զրույցը

Եվրոպան չպետք է երկրորդական դեր խաղա Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցություններում, ասել է Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Պուտինը և Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում […] ...

SHANTNEWS

15:00 13.02.2025

SHANTNEWS

Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ․ ԱԳ նախարարի տեղակալ

14:37 13.02.2025

Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ․ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծին։ Կոստանյանի խոսքով՝ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։ «Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […] ...

ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ Կոստանյան

14:26 13.02.2025

ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ Կոստանյան

Հայաստանը զարգացնում է իր պաշտպանական կարողությունները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս […] ...

BACK_TO_TOP