Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 13 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+5.09 oC

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 13 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:35 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 19, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 18, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու և ինքնիրավչության 2-ական, խոշտանգման, դրամանենգության, կաշառակերության, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և համակարգչային հափշտակության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար․ 13 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ․ ԱԳ նախարարի տեղակալ

14:37 13.02.2025

Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ․ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծին։ Կոստանյանի խոսքով՝ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։ «Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […] ...

ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ Կոստանյան

14:26 13.02.2025

ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ Կոստանյան

Հայաստանը զարգացնում է իր պաշտպանական կարողությունները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս […] ...

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար

14:11 13.02.2025

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա, լրագրողներին հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին»,- ասել է նա։   ...

Կրեմլում շատ կարևոր են համարում Պուտինի և Թրամփի զրույցը

13:55 13.02.2025

Կրեմլում շատ կարևոր են համարում Պուտինի և Թրամփի զրույցը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով վերջին տարիներին Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով շփումների բացակայությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա շատ կարևոր խոսակցություն էր: Գիտեք, որ տեղի ունեցողի ֆոնին մի քանի տարի է, ինչ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ամենաբարձր մակարդակով շփումներ չեն […] ...

Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ

13:45 13.02.2025

Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց ևս 7 միավոր գույք: Մասնավորապես. 1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը: 2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի […] ...

Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքները

13:39 13.02.2025

Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքները

Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Պետությունների ղեկավարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվել են, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- […] ...

BACK_TO_TOP