09:50 13.02.2025
ԱՄՆ հետախուզական ծառայությունները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը դիտարկում է այս տարի Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ փորձելով օգտվել Թեհրանի թուլացումից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Եզրակացությունը ներառվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ վերջին օրերին պատրաստված վերլուծության մեջ։ Փաստաթուղթը ընդգծում է տարածաշրջանում հետագա ռազմական ակտիվության ռիսկերը այն բանից հետո, երբ 2024 թվականին Իրանի հնարավորությունները թուլացվեն։
Ըստ հետախուզությանը ծանոթ աղբյուրների՝ Իսրայելը նախատեսում է ստանալ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությունը նման հարվածների համար՝ դիտարկելով նրան որպես հարձակմանն աջակցելու ավելի պատրաստ ղեկավար, քան նախկին նախագահ Ջո Բայդենը։
13:39 13.02.2025
Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքներըԵրեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Պետությունների ղեկավարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվել են, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- […] ...
13:35 13.02.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցությունԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Պատգամավորը նախ ներկայացրել է ԱԱԾ տնօրենին ուղղված` իր պատրաստած գրության տեքստը, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...
13:27 13.02.2025
Տիգրան Աբրահամյանը խոսել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասինԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։ Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական […] ...
13:20 13.02.2025
2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ծրագրի բովանդակությունը եղել է նույն «Լավրովի պլանը»՝ դետալային որոշակի փոփոխություններով․ Արման ԵղոյանԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված ծրագիրը բովանդակային առումով եղել է բոլորին հայտնի «Լավրովի պլանը»։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։Նրա դիտարկմամբ՝ 2019 թվականին ներկայացված այդ ծրագիրը նույն «Լավրովի պլանն» է եղել՝ միայն որոշակի դետալային փոփոխություններով։«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի […] ...
13:12 13.02.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նախ հանդես է եկել կարճ ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
13:03 13.02.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...