Մադուրոն ողջունել է Պուտինի հետ Թրամփի զրույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+5.09 oC

Մադուրոն ողջունել է Պուտինի հետ Թրամփի զրույցը

09:40 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։

«Այսօր զրույց է եղել մեր ավագ եղբոր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, նրանք խոսել են խաղաղության, նոր հարաբերությունների և աշխարհում փոփոխությունների մասին։ Ես ողջունում եմ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի զրույցը»,-ասել է Մադուրոն Venezolana de Television-ի եթերում։

Մադուրոն հույս է հայտնել կառուցել «բազմաբևեռ, բազմակենտրոն աշխարհ», որտեղ գերակայում է խաղաղության և ապագայի իրավունքը, և նշել, որ «Վենեսուելայի հասարակությունն ապակայունացնելու դավադրությունները կդադարեն»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ չորեքշաբթի օրը Պուտինի և Թրամփի զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ Կոստանյան

14:26 13.02.2025

ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ Կոստանյան

Հայաստանը զարգացնում է իր պաշտպանական կարողությունները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս […] ...

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար

14:11 13.02.2025

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա, լրագրողներին հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին»,- ասել է նա։   ...

Կրեմլում շատ կարևոր են համարում Պուտինի և Թրամփի զրույցը

13:55 13.02.2025

Կրեմլում շատ կարևոր են համարում Պուտինի և Թրամփի զրույցը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով վերջին տարիներին Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով շփումների բացակայությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա շատ կարևոր խոսակցություն էր: Գիտեք, որ տեղի ունեցողի ֆոնին մի քանի տարի է, ինչ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ամենաբարձր մակարդակով շփումներ չեն […] ...

Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ

13:45 13.02.2025

Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց ևս 7 միավոր գույք: Մասնավորապես. 1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը: 2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի […] ...

Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքները

13:39 13.02.2025

Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքները

Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Պետությունների ղեկավարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվել են, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- […] ...

Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն

13:35 13.02.2025

Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Պատգամավորը նախ ներկայացրել է ԱԱԾ տնօրենին ուղղված` իր պատրաստած գրության տեքստը, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

BACK_TO_TOP