08:58 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Նախագահի օգնական, Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու և նախագահ Թրամփի՝ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը պաշտպանելու նպատակին հասնելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Քելլոգը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և կայցելի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կենտրոնակայան Բրյուսելում, որտեղ կհանդիպի դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ Եվրոպայից, ովքեր ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վերջ դնելու Ուկրաինայում հակամարտությանը և «վերականգնելու կայունությունը Եվրոպայում»:
14:26 13.02.2025
ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ ԿոստանյանՀայաստանը զարգացնում է իր պաշտպանական կարողությունները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս […] ...
14:11 13.02.2025
ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համարԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա, լրագրողներին հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին»,- ասել է նա։ ...
13:55 13.02.2025
Կրեմլում շատ կարևոր են համարում Պուտինի և Թրամփի զրույցըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով վերջին տարիներին Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով շփումների բացակայությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա շատ կարևոր խոսակցություն էր: Գիտեք, որ տեղի ունեցողի ֆոնին մի քանի տարի է, ինչ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ամենաբարձր մակարդակով շփումներ չեն […] ...
13:45 13.02.2025
Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալԿառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց ևս 7 միավոր գույք: Մասնավորապես. 1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը: 2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի […] ...
13:39 13.02.2025
Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքներըԵրեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Պետությունների ղեկավարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվել են, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- […] ...
13:35 13.02.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցությունԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Պատգամավորը նախ ներկայացրել է ԱԱԾ տնօրենին ուղղված` իր պատրաստած գրության տեքստը, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...