Ի՞նչ փուլում է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Ի՞նչ փուլում է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը

11:50 10.04.2018

«Ի՞նչ փուլում է ԵՄ անդամ երկրների հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը.  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից: Պատգամավորը հարցրեց՝ կա՞ն նախապայմաններ դրան հասնելու համար:

«Համաձայնագրում խոսքը գնում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին: Գիտեք, սա երկուստեք հանձնառությունը, որը կողմները  ստանձնել էին դեռևս 2015 թվականի Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում և դա նաև արտացոլվել է բրյուսելյան գագաթնաժողովի համատեղ հռչակագրում: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս ԵՄ-ի կողմից կտրամադրվի Հայաստանին վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: Դա իրենից ներկայացնելու է բարեփոխումներ պարունակող մի գործընթաց. մենք չենք սպասել այդ գործողության ծրագրի տարրերի քննարկմանը և ձեռնամուխ ենք եղել մի շարք կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունների, որոնք մաս են կազմելու այդ գործողությունների ծրագրին: Այլ կերպ ասած՝ մենք սկսել ենք նախապայման հանդիսացող բոլոր քայլերը»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ արդյո՞ք Հայաստանը ինքնուրույն պետք է ծածկի նոր համաձայնագրից առաջացող ծախսերը: 

Կարեն նազարյանը նշեց, որ ԵՄ-ն արդեն տրամադրում է ֆինանսական աջակցություն, որի ծավալը առաջիկա տարիներին կավելացվի: Նրա խոսքով՝ 2017-2020 թվականների համար ՀՀ-ին տրամադրվելու է 175 մլն եվրո: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP