03:24 13.02.2025
Ամերիկյան ռազմական EA-18G Growler ինքնաթիռը Կալիֆորնիայի ափերի մոտ ընկել է Խաղաղ օվկիանոսը։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգո ծովածոցում՝ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն կայանի մոտ։ Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտ անել: Որոշ ժամանկ ջրում մնալուց հետո նրանց փրկել է ձկնորսական նավի անձնակազմը:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են 60 հրշեջներ և տարբեր տեխնիկաներ:
10:10 13.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․3 դրամ: ...
10:00 13.02.2025
Հունգարիան հույս ունի, որ Պուտինի հետ Թրամփի զրույցը Ուկրաինայում խաղաղությանն ուղղված քայլ կլինիՀունգարիան ակնկալում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը քայլ կլինի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների զրույցը։ «Երեք տարի մենք ապրում ենք պատերազմի ստվերում և երեք տարի հուսով ենք, որ այն կավարտվի։ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ […] ...
09:55 13.02.2025
Կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը. ՄԻՊԿարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի համար առաջնային է յուրաքանչյուր քաղաքացու կողմից բարձրացված խնդրի ճիշտ հասցեավորումն ու լուծումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մշտապես ստացվող շնորհակալական նամակներն այսուհետ պարբերաբար կհրապարակվեն ՄԻՊ աշխատակազմի պաշտոնական հարթակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
09:50 13.02.2025
WSJ. Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականինԱՄՆ հետախուզական ծառայությունները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը դիտարկում է այս տարի Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ փորձելով օգտվել Թեհրանի թուլացումից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եզրակացությունը ներառվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ վերջին օրերին պատրաստված վերլուծության մեջ։ Փաստաթուղթը ընդգծում է տարածաշրջանում հետագա ռազմական […] ...
09:45 13.02.2025
Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՓետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
09:40 13.02.2025
Մադուրոն ողջունել է Պուտինի հետ Թրամփի զրույցըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ «Այսօր զրույց է եղել մեր ավագ եղբոր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, նրանք խոսել են խաղաղության, նոր հարաբերությունների և աշխարհում փոփոխությունների մասին։ Ես ողջունում եմ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի զրույցը»,-ասել է Մադուրոն Venezolana […] ...