20:46 12.02.2025
ՀՀ Պաշտպանության նախարարությունը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է.
«Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր»:
23:39 12.02.2025
Արդյո՞ք Ալիևն է օգնել Աղալարովին խուսափել Մոսկվայում ահաբեկչությանը մեղսակից լինելու համար պատժիցԱդրբեջանցի միլիարդատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին սկեսրայր Արաս Աղալարովից հանվել են բոլոր տեսակի մեղադրանքներն անցած տարվա ապրիլին իրեն պատկանող մերձմոսկովյան «Կրոկուս սիթի սենթր» համերգասրահում տեղի ունեցած ահաբակչության հետ կապված: Քրեական գործով նա այժմ անցնում է որպես տուժող: Ինչու՞մ էր կասկածվում Աղալարովը և ի՞նչ կորոստ է կրել Աղալարովը ահաբեկչության ընթացքում, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ […] ...
23:16 12.02.2025
Զելենսկին, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […] ...
23:02 12.02.2025
Ուշացած էր. Կարեն Սարգսյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագծի ընդունման մասինԽորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Այս նախագծի շուրջ ծայրահեղ տարբեր տեսակետներ հնչեցին: Քաղաքական դաշտի մի հատվածը Հայաստանի համար սա դիտարկում է լինելությանը սպառնացող վտանգ, մի հատվածն էլ Եվրամիությունում է տեսնում մեր երկրի խնդիրների լուծման բանալին: Թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը: ...
22:47 12.02.2025
Նեյմարի տխուր վիճակագրությունըԲրազիլիայի առաջնության 8-րդ տուրի «Սանտոս»-«Նովորիզոնտինո» խաղը գոլազուրկ ոչ-ոքի է ավարտվել: Խաղին մասնակցել է նաև Նեյմարը: Բրազիլական Lance կայքը հաշվարկել է ֆուտբոլիստի վիճակագրությունը հանդիպմանը: 33-ամյա հարձակվողը դարպասին կատարել է ընդամենը մեկ հարված, որը շեղ է ստացվել: Նրա 28 փոխանցումներից հաջող են ստացվել 22-ը, իսկ 16 մենապայքարներից 12-ում (75%) ֆուտբոլիստը պարտվել է: Նեյմարը նաև 24 անգամ գնդակ […] ...
22:34 12.02.2025
Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու ԶելենսկինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […] ...
22:22 12.02.2025
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրումՎերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում […] ...