19:55 12.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Արևտրի Կենտրոնից՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին:
Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված նախարարության ծրագրերը, հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկա վիճակն ու հեռանկարները, առկա ներուժն ու ռեսուրսները, դրանց մաքսիմալ արդյունավետ օգտագործման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ռուպերտ Ադամն իր հերթին կիսվել է հայաստանյան ոլորտային ընկերություններ կատարած այցերի տպավորություններով, ներկայացրել Gitex-ի գործունեությունն ու առանցքային ծրագրերը, անդրադարձել Հայաստանում առկա ներուժին և պատրաստակամություն հայտնել համագործակցել տարբեր ուղղություններով:
Հանդիպմանը քննարկվել են նաև մանրամասներ GITEX GLOBAL 2025-ին, ինչպես նաև GITEX Europe, GITEX Asia միջոցառումներին Հայաստանի մասնակցության, տարածաշրջանային և գլոբալ հարթակներում Հայաստանի՝ ԲՏ ոլորտում դերի ամրապնդման, ճանաչողության բարձրացման, միջազգային գործընկերներ և ներդրումներ ներգրավելու հնարավորությունները:
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության խորացման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:
GITEX GLOBAL 2025-ը հանդիսանում է աշխարհի ամենակայացած և խորհրդանշական լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այն համարվում է տեխնոլոգիա ստեղծողների, ներդրողների և էնտուզիաստների համագործակցության պրեմիերային դարպասը: Այս տարի միջոցառումը ընդգրկելու է երկու մեգա վայրեր՝ Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոն և Դուբայի նավահանգիստ: Այն առաջարկում է ավելի քան 40 ցուցահանդեսային տարածք՝ ցուցադրելով տեխնոլոգիական հսկաներին և նորարարական ստարտափներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են AI-ն, կիբերանվտանգությունը, շարժունակությունը, կայուն տեխնոլոգիաները և այլն:
22:47 12.02.2025
Նեյմարի տխուր վիճակագրությունըԲրազիլիայի առաջնության 8-րդ տուրի «Սանտոս»-«Նովորիզոնտինո» խաղը գոլազուրկ ոչ-ոքի է ավարտվել: Խաղին մասնակցել է նաև Նեյմարը: Բրազիլական Lance կայքը հաշվարկել է ֆուտբոլիստի վիճակագրությունը հանդիպմանը: 33-ամյա հարձակվողը դարպասին կատարել է ընդամենը մեկ հարված, որը շեղ է ստացվել: Նրա 28 փոխանցումներից հաջող են ստացվել 22-ը, իսկ 16 մենապայքարներից 12-ում (75%) ֆուտբոլիստը պարտվել է: Նեյմարը նաև 24 անգամ գնդակ […] ...
22:34 12.02.2025
Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու ԶելենսկինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […] ...
22:22 12.02.2025
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրումՎերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում […] ...
22:12 12.02.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է TASS-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը մտադիր է դրա արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ ...
22:06 12.02.2025
Պուտինն ու Թրամփը քննարկել են ՌԴ և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցըԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […] ...