Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
--2.91 oC

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան

19:19 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին:

«Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի որպես փաստաթուղթ: Այդ փաստաթղթի  ձևակերպման աշխատանքները, ըստ Փաշինյանի, մտել են եզրափակիչ փուլ: Սակայն վարչապետը դա համարում է զրոյական կետ:

«Պետք է արձանագրենք, որ այդ զրոյական կետում ՀՀ-ում այդ գրավոր ձևակերպված գաղափարախոսությունն ունի 0 համախոհ: Եվ մենք այդ 0 համախոհի կետից պետք է սկսենք համախոհության ձևավորումն ու ձևակերպումն «Իրական Հայաստանի» հայեցակարգի շուրջ: Պարզ է, որ այդ համախոհների թիվը 0 չէ, բայց քաղաքական մոտեցման ու մեթոդաբանության առումով ես ճիշտ եմ համարում, որ հենց այսպես մենք առաջ շարժվենք: Ինքս ինձ էլ դե յուրե դեռ չեմ արձանագրում որպես «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և համախոհ: Երբ այդ գաղափարախոսությունը գրավոր տեսք ստանա, օրինակ՝ ես ինքս ինձ պետք է արձանագրեմ որպես այդ գաղափարախոսության համախոհ, և այդ գաղափարախոսությամբ և մյուսներով պետք է գնանք ժողովրդի մոտ և համախոհություն ձևակերպենք ու ձևավորենք այդ գաղափարախոսության նկատմամբ»,–ասել է Փաշինյանը:

Թե դա ինչ փուլերով պետք է անցնի՝ վարչապետն ասել է՝ նախ պետք է անցնի հանրային քննարկման փուլով, պետք է գրավոր ձևակերպված տեսքով խոսել քաղաքացիների հետ: Երկրորդ փուլում պետք է այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձևավորման փուլը տեղի ունենա:

«Եվ երրորդ փուլը՝ այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026թ հերթական խորհրդարանական ընտրություններում: Առաջիկա քաղաքական շրջափուլը՝ հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ: «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ-ում ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսություն»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ վերջնական որոշում կկայացնի Հայաստանի ժողովուրդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա. Պեսկով

21:43 12.02.2025

Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։ ...

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:30 12.02.2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ​​ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […] ...

Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը

21:23 12.02.2025

Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը

Կայացել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, ձևավորվել են հետևյալ զույգերը։ «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։ Քառորդ եզրափակչում «Ատլետիկոն» 5։0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին», «Ռեալը»՝ «Լեգանեսին» (3։2), «Բարսելոնան»՝ «Վալենսիային» (5։0), իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ «Օսասունային» (2։0)։ ...

Ռուսաստանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

21:15 12.02.2025

Ռուսաստանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայաությունը: Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։ Տեղի է […] ...

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

21:03 12.02.2025

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Փետրվարի 12-ին, ժամը 18։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջի վրա հուզված վիճակում գտնվող […] ...

Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր. ՊՆ

20:46 12.02.2025

Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր»: ...

BACK_TO_TOP