Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
--2.91 oC

Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետին

19:12 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։

Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր խոսքում նշել, որ Գարիկ Ծատուրյանն ունի երկարամյա աշխատանքային փորձ քրեակատարողական ոլորտում, տիրապետում է համակարգի առանձնահատկություններին, և հույս է հայտնել, որ անձնակազմի հետ նրա համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կտա առավել բարձր արդյունքներ։ Գարիկ Ծատուրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ կներդրվեն բոլոր ուժերը՝ նշված արդյունքներին հասնելու համար։

Ծառայության պետը նաև անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ։ «Զրո հանդուրժողականություն կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ»,- ասել է Ծովինար Թադևոսյանը՝ ընդգծելով, որ քրեական ենթամշակույթի առկայության, թմրանյութերի և արգելված իրերի ներթափանցման հիմնական պատճառը հենց կոռուպցիոն դրսևորումներն են։

Ծովինար Թադևոսյանը խոսել է նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևորության մասին, առանձնակի նշել, որ վերասոցիալականացման արդյունավետության բարձրացման գործում մեծ դեր ունի հիմնարկի բոլոր ստորաբաժանումների միասնական աշխատանքը, քանի որ քրեակատարողական համակարգի վերջնական նպատակն է հասարակություն վերադարձնել վերասոցիալականացված, իրավահպատակ և դրական վարքագծով անձանց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրս զայրանում է, երբ իմ մասին ինչ-որ բան է տեսնում գրած. Սպերցյան

21:49 12.02.2025

Մայրս զայրանում է, երբ իմ մասին ինչ-որ բան է տեսնում գրած. Սպերցյան

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ ծնողները ցավագին են ընդունում իր հասցեին հնչեցրած քննադատությունը։ «Ես վաղուց դադարել եմ իմ մասին որևէ բան կարդալ, բայց ընդհանուր առմամբ դեռ նորմալ եմ վերաբերվում քննադատությանը: Ծնողներիս համար է դժվար. երբ մայրս ինչ-որ բան է տեսնում իմ մասին, բարկանում է: Սա է ֆուտբոլը, դա նորմալ է: Բայց երբեմն […] ...

Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա. Պեսկով

21:43 12.02.2025

Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։ ...

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:30 12.02.2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ​​ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […] ...

Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը

21:23 12.02.2025

Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերը

Կայացել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, ձևավորվել են հետևյալ զույգերը։ «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։ Քառորդ եզրափակչում «Ատլետիկոն» 5։0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին», «Ռեալը»՝ «Լեգանեսին» (3։2), «Բարսելոնան»՝ «Վալենսիային» (5։0), իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ «Օսասունային» (2։0)։ ...

Ռուսաստանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

21:15 12.02.2025

Ռուսաստանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայաությունը: Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։ Տեղի է […] ...

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

21:03 12.02.2025

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Փետրվարի 12-ին, ժամը 18։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջի վրա հուզված վիճակում գտնվող […] ...

BACK_TO_TOP