18:55 12.02.2025
Եվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։
«Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա է ամենամեծ մարտահրավերը։ Որ մենք և կառավարման, և հակակոռուպցիոն պայքարի, և տնտեսության թափանցիկության, և հաշվետվողականության, և քաղաքացիական հասարակության, և ժողովրդավարության բոլոր կոմպոնենտներով համապատասխանենք ԵՄ չափանիշներին, որը իրականում մեզ է անհրաժեշտ, որպեսզի մենք մեր պետությունը ինստիտուցիոնալ և արդյունավետ կերպով կառավարելու այդ համակարգը ձևավորենք»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը դրական է գնահատում Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, քանի որ այն համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։
«Կարծում եմ, որ շատ կարևոր քայլ ենք անում այն առումով, որ երբ այդ օրենքը վերջնական ուժի մեջ կմտնի, մենք մի կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին։ Որն է այդ ծառայությունը, որ մենք, այդ թվում արտաքին հարաբերությունների ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքական դարձնել մեր քաղաքական կյանքը և բովանդակային քննարկումների վրա ավելի շատ կենտրոնանալով այդ տրամաբանությամբ կարևոր եմ համարում օրենքի ընդունումը»,- նշել է վարչապետը։
Միևնույն ժամանակ, վարչապետը ընդգծեց, որ պետք է ճիշտ սպասումներ ձևավորել, որպեսզի քաղաքացիները չկարծեն, թե այս որոշմամբ Հայաստանը դարձավ Եվրամիության անդամ կամ թեկնածու երկիր։
«Սա կարևոր քայլ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք։ Կարծում եմ՝ սա նաև անվտանգային առումով ևս շատ կարևոր կոմպոնենտ է, որովհետև այդ բալանսները, կարծում եմ, ուղիղ ազդեցություն են ունենում անվտանգային միջավայրի վրա»,- հավելել է Փաշինյանը։
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ21:49 12.02.2025
Մայրս զայրանում է, երբ իմ մասին ինչ-որ բան է տեսնում գրած. Սպերցյան«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ ծնողները ցավագին են ընդունում իր հասցեին հնչեցրած քննադատությունը։ «Ես վաղուց դադարել եմ իմ մասին որևէ բան կարդալ, բայց ընդհանուր առմամբ դեռ նորմալ եմ վերաբերվում քննադատությանը: Ծնողներիս համար է դժվար. երբ մայրս ինչ-որ բան է տեսնում իմ մասին, բարկանում է: Սա է ֆուտբոլը, դա նորմալ է: Բայց երբեմն […] ...
21:43 12.02.2025
Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա. ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։ ...
21:30 12.02.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետՏեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […] ...
21:23 12.02.2025
Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զուգերըԿայացել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, ձևավորվել են հետևյալ զույգերը։ «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։ Քառորդ եզրափակչում «Ատլետիկոն» 5։0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին», «Ռեալը»՝ «Լեգանեսին» (3։2), «Բարսելոնան»՝ «Վալենսիային» (5։0), իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ «Օսասունային» (2։0)։ ...
21:15 12.02.2025
Ռուսաստանի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայաությունը: Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։ Տեղի է […] ...
21:03 12.02.2025
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՓետրվարի 12-ին, ժամը 18։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջի վրա հուզված վիճակում գտնվող […] ...