23:39 12.02.2025
Ադրբեջանցի միլիարդատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին սկեսրայր Արաս Աղալարովից հանվել են բոլոր տեսակի մեղադրանքներն անցած տարվա ապրիլին իրեն պատկանող մերձմոսկովյան «Կրոկուս սիթի սենթր» համերգասրահում տեղի ունեցած ահաբակչության հետ կապված: Քրեական գործով նա այժմ անցնում է որպես տուժող: Ինչու՞մ էր կասկածվում Աղալարովը և ի՞նչ կորոստ է կրել Աղալարովը ահաբեկչության ընթացքում, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեն օրերս ավարտել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ողբերգության հետաքննությունը և գործը փոխանցել դատարան: Հիշեցնեմ՝ անցած տարվա ապրիլին ահաբեկիչներն այդ համերգասրահում սպանել էին ավելի քան 140 մարդ, իսկ մոտ 550 հոգի տուժել էր: Այդ համալիրը պատկանում էր Ագալարովների ընտանիքին:
Տուժածներից 11-ը դիմել էին դատախազություն և Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել նաև համերգասրահի սեփականատերերի նկատմամբ, քանի որ ակնհայտ էր, որ չեն կատարվել հակահրդեհային մի շարք պահանջներ: Մասնավորապես՝ չէին ապահովվել ելքերը, պատերը ներկված էին դյուրավառ ներկով, ինչը արգելված էր, իսկ էվակուացիայի և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կային: Եթե այս մեղադրանքը հաստատվեր, Ագալարովին սպառնում էր մինչև 10 տարվա ազատազրկում:
Քրեական գործը իսկապես հարուցվել էր, բայց հետաքննության ընթացքում պարզվել էր, որ կասկածյալներ չեն համարվում համալիրի սեփականատերեր՝ հայր և որդի Ագալարովները, այլ ընդամենը համալիրի երկու շարքային աշխատողներ, որոնք, այնուամենայնիվ, անգամ չեն ձերբակալվել, այլ ընդամենը չբացակայելու մասին ստորագրությամբ ազատվել են: Այժմ գործը քննվում է:
Դրանից հետո կարծիք կար, որ այնուամենայնիվ Ագալարովները պատասխանատվության կենթարկվեն: Հիմա արդեն պարզ է, որ որևէ պատասխանատվություն չեն կրելու, քանի որ այս գործով նրանք ճանաչվել են ոչ թե մեղավոր, այլ տուժող, այն դեպքում, երբ դեպքից անմիջապես հետո Ագալարով կրտսերը հարցազրույցում ասել էր, որ ինքը կատարվածի համար պատասխանատվություն զգում է, ինչի համար 100 միլիոն դոլար է փոխանցել տուժածների հիմնադրամ»:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
01:12 13.02.2025
Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում պարտվել է աշխարհի 96-րդ ռակետին00:32 13.02.2025
Զելենսկին նշել է հրադադարի պայմանը00:01 13.02.2025
ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը01:55 13.02.2025
Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնըԹուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS-ը: Երդման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ազգային հետախուզության տնօրենը ամերիկյան բոլոր 18 հետախուզական գործակալությունների համակարգողն է։ Նույն օրն, ավելի վաղ, ԱՄՆ Սենատը Գաբբարդին հաստատել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա օգտնին քվեարկել էր […] ...
01:12 13.02.2025
Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում պարտվել է աշխարհի 96-րդ ռակետինՖրանսիայի Մարսել քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երկրորդ տուրի խաղում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանով, որ ներկայացնում է Ռուսաստանը, պարտվել է սերբ Համադ Մեջեդովիչին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով՝ հօգուտ սերբ թենիսիստի։ Խաչանովը 28 տարեկան է և ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը։ ...
00:55 13.02.2025
Գազայում պատերազմը կվերսկսվի, եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չազատի պատանդներին. ԿացԻսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ եթե Գազայում […] ...
00:32 13.02.2025
Զելենսկին նշել է հրադադարի պայմանըԲրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […] ...
00:01 13.02.2025
ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործըԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի գործը կարճվել է, նա ազատության մեջ է: Այս մասին TASS-ին հայտնել է նրա ֆրանսիացի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։ «Ալեքսանդրի դեմ գործը փակվել է, իմ տեղեկություններով՝ նա արդեն ազատության մեջ է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մոտ ժամանակներս նրան կուղարկեն Ռուսաստան, ասել է փաստաբանը։ Վիննիկը ձերբակալվել էր կրիպտո խարդախության համար: Ավելի վաղ SHANTNEWS.am […] ...
23:49 12.02.2025
Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Sport24-ին, խոսել է ազգային թիմի նպատակների մասին: Սպերցյանին հարցրել են, թե Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է, ե՞րբ թիմը կկարողանա մասնակցել խոշոր մրցաշարի: «Դա մեր թիմի երազանքն է, մենք իսկապես ուզում ենք դա: Երբեմն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ուզում: Դժվար խաղեր են լինում, […] ...