17:28 12.02.2025
Փետրվարի լույս 11-ի գիշերը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Մսի կոմբինատ թաղամաս շտապ ոստիկան մոտենա։ Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները նկատել են վիճաբանող քաղաքացիների, որոնցից երկուսի մոտ՝ մահակ, իսկ մեկի մոտ՝ խոհանոցային դանակ կա։ Ոստիկանները կանխել են վիճաբանությունը, իսկ ժամանած շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 46-ամյա մի տղամարդու։
Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին են տեղափոխվել 34-ամյա երկու երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը կեսգիշերն անց վիճաբանել է 59-ամյա հարևանի հետ, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 59-ամյա տղամարդու 29-ամյա որդին նկատելով, որ հարևանը, դանակը ձեռքին, ծեծի է ենթարկում հորը, իր մոտ եղած ծալովի դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նրան։
Բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է Կումայրիի բաժին: Վիճաբանության մասնակիցները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:25 12.02.2025
Շիրակի Հովիտ գյուղում միկրոավտոբուս է այրվել10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ19:55 12.02.2025
GITEX-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Արևտրի Կենտրոնից՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին: Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել […] ...
19:46 12.02.2025
«Ռեալը» կատարյալ խաղ անցկացրեց․ ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից, որը ավարտել էր մադրիդցիների հաղթանակով 3:2 հաշվով: «Ես հանգիստ եմ և գոհ: Մենք փոքր առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ: Բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր: Բոլորը ջանասիրաբար աշխատում էին, շատ գոլային պահեր ստեղծեցինք: Արժանի հաղթանակ էր, պարտվում էինք, […] ...
19:36 12.02.2025
ՄՊՀ-ն որոշել է կարճել Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, տեղեկացնելով, որ վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, […] ...
19:25 12.02.2025
Շիրակի Հովիտ գյուղում միկրոավտոբուս է այրվելՓետրվարի 12-ին` ժամը 16։58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։ ...
19:19 12.02.2025
Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին: «Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի […] ...
19:12 12.02.2025
Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետինՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։ Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր […] ...