16:21 12.02.2025
Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ։
Աշոտ Գագիկի Բադալյանի կենսագրությունը
Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2022-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2018-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2017-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2017թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ,
2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2011-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,
2010-2011թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ՝ ի հաշիվ ավագ քննիչի,
2007-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ,
2002-2007թթ.` ՀՀ ոստիկանության ակադեմիայի ունկնդիր:
Կրթություն
2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
19:25 12.02.2025
Այրվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ19:12 12.02.2025
Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետինՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։ Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր […] ...
19:03 12.02.2025
Վաղ թե ուշ մենք կմասնակցենք մեծ մրցաշարի․ ԲայրամյանՌուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Բայրամյանին հարցրել են, թե ե՞րբ Հայաստանը կմասնակցի մեծ մրցաշարի։ «Ես երազում եմ դրա մասին։ Մեր ազգն ու երկիրն արժանի են մասնակցել մեծ մրցաշարի։ Հայաստանում մարդիկ անչափ սիրում են ֆուտբոլը։ Միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ, որպեսզի դա հնարավորինս շուտ […] ...
18:55 12.02.2025
Վարչապետը ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերն է համարում ստանդարտներին համապատասխանեցումըԵվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։ «Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա […] ...
18:49 12.02.2025
Կանխարգելիչ միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքումՓետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից […] ...
18:44 12.02.2025
Հուսով եմ` Դոհայում կնվաճեմ 100-րդ տիտղոսս․ Ջոկովիչ«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտնել է վնասվածքից ապաքինվելու և Դոհայի ATP-500 կարգի մրցաշարին մասնակցելու մասին: «Բժիշկներն ինձ թույլ են տվել վերադառնալ կորտ։ Դոհայի մրցաշարը կմեկնարկի մի քանի օրից։ Փառք Աստծո, հաջողվեց շուտ վերականգնվել։ Վերջին տարիներին հաճախ եմ վնասվածքներ ստանում։ Հավանաբար, դա տարիքի հետևանքն է, սակայն, բարեբախտաբար, մարմինս դեռ ենթարկվում է ինձ։ Հուսով […] ...
18:37 12.02.2025
2024 թվականին հիմնանորոգվել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ 2024 թվականին հիմնանորոգվել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածը։ Նորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 11.8կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։ ...