Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+5.09 oC

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

15:15 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված վարույթներին:

Սևակ Պողոսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազների հսկողության ներքո գտնված քրեական վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 672 վարույթ՝ 731 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 566 վարույթ՝ 635 անձի վերաբերյալ): 2024 թվականին դատարանում ավարտվել է 617 անձի վերաբերյալ 585 գործ (2023 թվականին` 382 գործ՝ 402 անձի վերաբերյալ):

Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը: «Քաղաքացիների կողմից մեզ ուղղված բողոքները կարդում եմ անձամբ, ըստ դրա հստակեցնում եմ ձեզ ուղղված իմ պահանջները, առաջնահերթությունները: Դատախազության կադրային քաղաքականությունն էլ իրականացվում է յուրաքանչյուր դատախազի աշխատանքի որակի գնահատման հիման վրա: Ի՞նչ եմ ակնկալում յուրաքանչյուր դատախազից՝ անտարբեր չլինել ձեր աշխատանքի նկատմամբ, լինել պատասխանատու. յուրաքանչյուր վարույթ մարդու ճակատագիր է»,- նշել է Աննա Վարդապետյանն ու մի շարք ուղղություններով տվել հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

17:39 12.02.2025

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։ Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր տաղանդների համար՝ օգնելով […] ...

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

17:33 12.02.2025

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացումը և գերիների փոխանակումը, հայտնում է շարժումը։ «Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կահիրե և սկսել հանդիպումներ Եգիպտոսի պաշտոնյաների հետ՝ տեխնիկական խմբերի և միջնորդների միջոցով հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի կատարման վերահսկման շրջանակներում», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: ...

Համայնքային ոստիկանները կանխել են վիճաբանությունը․ մասնակիցները ներկայացվել են նախաքննական մարմին

17:28 12.02.2025

Համայնքային ոստիկանները կանխել են վիճաբանությունը․ մասնակիցները ներկայացվել են նախաքննական մարմին

Փետրվարի լույս 11-ի գիշերը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Մսի կոմբինատ թաղամաս շտապ ոստիկան մոտենա։ Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները նկատել են վիճաբանող քաղաքացիների, որոնցից երկուսի մոտ՝ մահակ, իսկ մեկի մոտ՝ խոհանոցային դանակ կա։ Ոստիկանները կանխել են վիճաբանությունը, իսկ ժամանած շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 46-ամյա մի տղամարդու։ Մարմնական […] ...

Ա սերիայում չեմպիոնական պայքարը սրվում է

17:23 12.02.2025

Ա սերիայում չեմպիոնական պայքարը սրվում է

Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ «Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել էր 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դեղին քարտ էր […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

17:18 12.02.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան դիվանագիտական ծառայության ընթացքում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար և հույս է հայտնել Հայաստանի և Ուրուգվայի համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ: Դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը շնորհակալություն […] ...

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

17:14 12.02.2025

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է ձևաչափի գործնական նշանակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների շրջանակում սահմանված թիրախների ապահովման նպատակով: Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել […] ...

BACK_TO_TOP