14:58 12.02.2025
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․
«Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն առավել քան ակնհայտ են»։
Պեսկովի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդությանը։
«Մենք գիտենք բազմաթիվ երկրների փորձը, որոնք երկար հերթի մեջ են հայտնվել այս գործընթացում, որը չափվում է տասնամյակներով», – ասել է Կրեմլի խոսնակը։
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ18:05 12.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ուսանողներին ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մի խումբ երիտասարդների ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» սեմինարի շրջանակում նա ուսանողներին բացատրել է պետական ծրագրերի դեպքում կառուցապատման գործընթացի փուլերը, բոլոր մասնակիցների գործառույթները և այն մեխանիզմները, որոնք ներդրվում են քաղաքաշինական […] ...
17:56 12.02.2025
Պետք է երկարաժամկետում հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ»,–ասել է […] ...
17:45 12.02.2025
Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունումԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են Եվրոպայի ռեկորդ։ ...
17:39 12.02.2025
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։ Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր տաղանդների համար՝ օգնելով […] ...
17:33 12.02.2025
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է ԿահիրեՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացումը և գերիների փոխանակումը, հայտնում է շարժումը։ «Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կահիրե և սկսել հանդիպումներ Եգիպտոսի պաշտոնյաների հետ՝ տեխնիկական խմբերի և միջնորդների միջոցով հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի կատարման վերահսկման շրջանակներում», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: ...