Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+5.09 oC

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

14:31 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: «Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի անցկացումը նպաստելու է երեխաների՝ ընթերցելու կարողությունների զարգացմանը: Հատկանշական է, որ այս օլիմպիադան հանրապետական փուլ չի ունենալու, քանի որ նպատակը մեծ թվով աշակերտների մասնակցությունը և ընթերցանության խթանումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում օլիմպիադայի հաղթողներին հնարավորություն կտրվի այցելելու Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և մասնակցելու ընթերցանության միջոցառմանը:

«Մայրենի» առարկայի օլիմպիադան անցկացվում է երկու՝ դպրոցական և մարզային փուլերով՝ տեքստի լուռ ընթերցանության և վերարտադրության ձևաչափով։ Օլիմպիադային մասնակցում են 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները: Երևանի և մարզերի դպրոցներից օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 9849 աշակերտ, որոնցից 8687-ը փաստացի մասնակցել է առաջին փուլին: Ըստ դպրոցական փուլում ցուցաբերած արդյունքների՝ փետրվարի 12-ին կայացած մարզային փուլին մասնակցել է 632 աշակերտ։

Անդրադառնալով օլիմպիադաների անցկացման կարգի վերանայմանը նոր չափորոշչի ներդրման համատեքստում՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցում իրականացվող բոլոր գործընթացները փոխկապակցված են։ Տվյալ պարագայում հաշվի է առնվել, որ նոր չափորոշիչն արդեն ներդրված է դպրոցների 7 դասարաններում․ «Վերանայվել է օլիմպիադաների անցկացման կարգը, առավել կանոնակարգված է դարձել թեստերի մշակման և ստուգման գործընթացը: Կարծում եմ՝ այս տարի նկատելի արդյունքներ ունենք ինչպես նոր օլիմպիադաների ներդրման, այնպես էլ մյուս օլիմպիադաների՝ ավելի արդյունավետ և օբյեկտիվ կազմակերպման առումով: Միաժամանակ, արձանագրված արդյունքները և խնդիրները վերլուծվում են՝ հաջորդ տարի գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով»:

Նշենք, որ համաձայն սահմանված ընթացակարգի՝ օլիմպիադայի դպրոցական փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են դպրոցի տնօրենի հրամանով «Մայրենի» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովները։ Մարզային փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգում են մարզի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի հանձնաժողովները։

Առաջադրանքները գնահատվում է 100 միավորանոց սանդղակով /յուրաքանչյուր հարցի պատասխան առավելագույնը գնահատվում է 5 միավոր/: Սխալ պատասխանի համար միավոր չի տրվում, ուղղագրական և կետադրական յուրաքանչյուր սխալի համար հանվում է 0,5 միավոր։ Առավելագույն միավորը տրվում է, եթե աշակերտի կողմից ներկայացվում է տրամաբանված, հարուստ բառապաշարով պատասխան՝ հարազատ մնալով գրվածքի բովանդակությանը՝ կատարելով բառերի ճիշտ ընտրություն, նախադասությունների համոզիչ ձևակերպում, օգտագործելով ինքնատիպ բառապաշար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել է ավելի քան 1000 շահառու

16:43 12.02.2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել է ավելի քան 1000 շահառու

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիների դիմումներն ընդունում է հիմնականում օնլայն տարբերակով: Այսօրվա դրությամբ ծրագրին դիմել է ավելի քան 1000 շահառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում: ...

Գվարդիոլան ևս մեկ հակառեկորդ է կրկնել

16:30 12.02.2025

Գվարդիոլան ևս մեկ հակառեկորդ է կրկնել

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիի» համար այս մրցաշրջանում 12-րդն էր, ինչը Գվարդիոլայի օրոք հակառեկորդի կրկնություն է, հայտնում է Stats Foot-ը: Նախկինում կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 12 պարտություն «Մանչեսթեր Սիթին» կրել էր 2019/20 մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 38 խաղերից 19-ը, 7 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի: ...

Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ

16:21 12.02.2025

Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ։ Աշոտ Գագիկի Բադալյանի կենսագրությունը Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2022-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ), 2018-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

16:14 12.02.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար Սանջայ Սեթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ...

Լավրովը նշել է ԱՄՆ-ի հետ շփումների գաղտնիությունը

16:10 12.02.2025

Լավրովը նշել է ԱՄՆ-ի հետ շփումների գաղտնիությունը

Ռուսաստանը նախընտրում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ շփումների գաղտնիության վերաբերյալ պայմանավորվածություններին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչպես հասկանում եք, դիվանագիտական ​​և այլ շփումները սիրում են լռություն: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցեր են տրվել տարբեր մակարդակներով, այդ թվում՝ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Եվ նա պատասխանել է այն, ինչ կարելի էր պատասխանել, […] ...

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվել է «Զենիթին»

16:00 12.02.2025

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվել է «Զենիթին»

Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» Աբու Դաբիի մարզական հավաքի վերջին խաղում 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»: Եղիշե Մելիքյանի թիմն այս հավաքի ընթացքում նաև 2 ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Առաջին խաղն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով 4-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում հաջողությունն ուղեկցել է հայկական թիմին (1-0): «Փյունիկը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 […] ...

BACK_TO_TOP