ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+4.09 oC

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

13:21 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ 7 պատգամավոր։ Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին։Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։

Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։  Օրենքի վերջանական տարբերակը, որը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, ունի հետևյալ բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

15:15 12.02.2025

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […] ...

Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ

15:07 12.02.2025

Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […] ...

SHANTNEWS

15:00 12.02.2025

SHANTNEWS

Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունք

14:58 12.02.2025

Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունք

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․ «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է […] ...

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետն այցելել է Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա

14:52 12.02.2025

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետն այցելել է Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա

Օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։ Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է […] ...

Խիստ չորային հունվարը Հայաստանում

14:45 12.02.2025

Խիստ չորային հունվարը Հայաստանում

2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով։ Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։ Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Օդի […] ...

BACK_TO_TOP