13:15 12.02.2025
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն կարծիքին է, որ Հայաստանը Եվրամիությանը կարող է մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրան Օհանյանն այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ընթացքով՝ հիմնվելով 2017 թվականին ստորագրված Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա։
Նա նշեց, որ CEPA-ն բավարար իրավաքաղաքական հիմք է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար և հնարավորություն է տալիս, որ Հայաստանը միաժամանակ զարգացնի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։
«Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացում, ինչի ուղղությամբ առկա է հսկայական չօգտագործված հնարավորություն՝ պայմանավորված 2017 թվականին ստորագրված Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներով։ Այդ համաձայնագիրը բավարար իրավաքաղաքական հիմք է ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջանցիկ ուղղությամբ։ Այն լավագույնս հարմարեցված է ինչպես ԵՄ-ի հետ Հայաստանի իրավաքաղաքական մոտարկմանը, այնպես էլ Ռուսաստանի հետ ռազմավարական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Արտաքին քաղաքական այս ճարտարապետության փոփոխությունը ներկայում հղի է լրջագույն վտանգներով։ Այսինքն՝ չկա իրավապայմանագրային առումով քաղաքական մոտարկման ավելի մեծ հնարավորություն, քան CEPA-ն է, որի ուղղությամբ մինչև օրս կատարված աշխատանքը խիստ անբավարար է։ Մասնավորապես, իրավական պետության, ժողովրդավարության համակարգերի ամրապնդման և մարդու իրավունքների լիարժեք երաշխավորման առումով»,- ասաց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ոչինչ չի խանգարում Հայաստանի գործող իշխանություններին այսօր էլ բավարար քայլեր ձեռնարկել Հայաստանի համար Շենգենյան գոտու վիզայի ազատականացման կամ գոնե վիզայի տրամադրման գործընթացի դյուրացման ուղղությամբ։
«Այսպիսով, մեր կարծիքով՝ այս հարցը ներկայում օրակարգ բերելը խիստ արհեստական, անիրատեսական, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված գործողություն է։
Մենք Եվրամիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ Եվ կարծում եմ, որ այս իրողության մեջ այսպիսի կտրուկ քայլերը միանշանակ մարտահրավեր են բոլորիս համար։
Այս ամենը հաշվի առնելով՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այս օրինագծի քվեարկությանը»,- եզրափակեց Օհանյանը։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու օրինագծին։
Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։
15:35 12.02.2025
ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ15:35 12.02.2025
ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբներըԱնգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։ Աղբյուրի համաձայն` թիմը ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։ Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։ Բացի այս գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս […] ...
15:28 12.02.2025
Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համարՇվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 2025-2028 թվականներին՝ որպես Ուկրաինայի վերակառուցման, բարեփոխումների և կայուն զարգացման 12-ամյա ծրագրի մաս: Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2025 թվականի փետրվարի 12-ի իր նիստում Դաշնային խորհուրդը սահմանեց երկրի ծրագրի առաջնահերթությունները Ուկրաինայի վերաբերյալ: Այն ներառում է […] ...
15:15 12.02.2025
Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […] ...
15:07 12.02.2025
Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […] ...
14:58 12.02.2025
Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքԵվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․ «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է […] ...