Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+5.09 oC

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:08 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։

Մարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները

15:35 12.02.2025

ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները

Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։ Աղբյուրի համաձայն` թիմը ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։ Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։ Բացի այս գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս […] ...

Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

15:28 12.02.2025

Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 2025-2028 թվականներին՝ որպես Ուկրաինայի վերակառուցման, բարեփոխումների և կայուն զարգացման 12-ամյա ծրագրի մաս: Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2025 թվականի փետրվարի 12-ի իր նիստում Դաշնային խորհուրդը սահմանեց երկրի ծրագրի առաջնահերթությունները Ուկրաինայի վերաբերյալ: Այն ներառում է […] ...

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

15:15 12.02.2025

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […] ...

Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ

15:07 12.02.2025

Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […] ...

SHANTNEWS

15:00 12.02.2025

SHANTNEWS

Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունք

14:58 12.02.2025

Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունք

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․ «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է […] ...

BACK_TO_TOP