13:00 12.02.2025
Ադրբեջանը էլեկտրատեխնիկայի երկրորդ խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ երկրի էներգետիկայի նախարարությանը 1 մլն մանաթին համարժեք դոլար հատկացնելու և Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Միջոցները նախատեսված են եղել Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և առաքման համար։ Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն այդ երկիր է ուղարկվել փետրվարի 7-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը ներառում է ավելի քան 52 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 17 տրանսֆորմատոր։
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ16:00 12.02.2025
«Փյունիկն» ընկերական խաղում պարտվել է «Զենիթին»Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» Աբու Դաբիի մարզական հավաքի վերջին խաղում 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»: Եղիշե Մելիքյանի թիմն այս հավաքի ընթացքում նաև 2 ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Առաջին խաղն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով 4-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում հաջողությունն ուղեկցել է հայկական թիմին (1-0): «Փյունիկը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 […] ...
15:51 12.02.2025
Ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտումՀաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես […] ...
15:35 12.02.2025
ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբներըԱնգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։ Աղբյուրի համաձայն` թիմը ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։ Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։ Բացի այս գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս […] ...
15:28 12.02.2025
Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համարՇվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 2025-2028 թվականներին՝ որպես Ուկրաինայի վերակառուցման, բարեփոխումների և կայուն զարգացման 12-ամյա ծրագրի մաս: Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2025 թվականի փետրվարի 12-ի իր նիստում Դաշնային խորհուրդը սահմանեց երկրի ծրագրի առաջնահերթությունները Ուկրաինայի վերաբերյալ: Այն ներառում է […] ...
15:15 12.02.2025
Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […] ...
15:07 12.02.2025
Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […] ...