12:52 12.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։
Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ:
Ծրագրի մեկնարկին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ:
Նախարարի տեղակալը երիտասարդների հետ զրուցել է՝ հետաքրքրվելով կինոդպրոցին մասնակցելու նրանց մոտիվացիայի, սպասելիքների և առաջիկա նպատակների մասին։
«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևորում է նմանօրինակ կրթական ծրագրերի իրականացումը, և այդ նպատակով դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվում պատանիներին և երիտասարդներին՝ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և փորձառություն կինոյի, երաժշտարվեստի, թատերարվեստի ոլորտներում։ Կրթական ծրագիրը կնպաստի նաև նրանց մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ապահովմանը: Այս և նմանօրինակ ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է մեծ աշխատասիրություն, հետաքրքրվածություն, գիտելիքներն անընդհատ հարստացնելու ցանկություն և կամք»,- կինոդպրոցի մասնակիցների հետ զրույցում նշել է Դանիել Դանիելյանը։
Հաջողություն մաղթելով երիտասարդներին՝ նախարարի տեղակալը հորդորել է գնալ երազանքների և նպատակների հետևից, կանգ չառնել և մասնագիտական ձեռքբերումներով նպաստել իրենց փոխանցված ժառանգության հարստացմանը, ինչը նաև հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է։
Նշենք, որ ծրագրի մասնակցության համար ստացվել էր 130 հայտ. կրթական ծրագրում ընդգրկված կինոարտադրության ոլորտի առաջատար մասնագետների կողմից հարցազրույցի միջոցով ծրագրի մասնակցության իրավունք է ընձեռվել 52 ներկայացուցչի։
Կինոարտադրության ոլորտի հայաստանյան և արտերկրի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:
Ծրագրի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կիրականացնի անվանի ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:
Նախատեսվում են պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ, ավարտական համատեղ ֆիլմերի նկարահանում:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր:
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ15:43 12.02.2025
51-ամյա կինը ծծմբաթթու է լցրել 24-ամյա ընկերոջ վրաՓետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան: Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն , լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, […] ...
15:35 12.02.2025
ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբներըԱնգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։ Աղբյուրի համաձայն` թիմը ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։ Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։ Բացի այս գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս […] ...
15:28 12.02.2025
Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համարՇվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 2025-2028 թվականներին՝ որպես Ուկրաինայի վերակառուցման, բարեփոխումների և կայուն զարգացման 12-ամյա ծրագրի մաս: Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2025 թվականի փետրվարի 12-ի իր նիստում Դաշնային խորհուրդը սահմանեց երկրի ծրագրի առաջնահերթությունները Ուկրաինայի վերաբերյալ: Այն ներառում է […] ...
15:15 12.02.2025
Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […] ...
15:07 12.02.2025
Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […] ...