Ռուբիոն լավատեսություն է հայտնել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+5.09 oC

Ռուբիոն լավատեսություն է հայտնել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ

12:38 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ լավատես է ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ, և որ Վաշինգտոնի վարչակազմը շատ կաշխատի դրա վրա։

«Այսինքն՝ ես լավատես եմ: Մենք աշխատելու ենք շատ քրտնաջան: Վերջիվերջո, մենք ունենք մի քանի ծանր իրավիճակներ։ Հեշտ չի լինի կանգնեցնելը, բայց ես լավատես եմ, որ մենք ավելի շատ ենք աշխատելու, քան որևէ վարչակազմ աշխատել է դրան վերջ տալու համար», – ասել է նա CNN-ին:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջնահերթություն է դարձրել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը, սակայն արդյունքի հասնելը հեշտ չի լինի։

Ռուբիոն նշել է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակումը ուղղակիորեն կապված չէ Ուկրաինայի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերման առաջընթացի հետ, սակայն դա անվանել է «համագործակցելու ցանկության լավ ազդանշան»։

«Չեմ ուզում ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր, կարելի է համարել ինչ-որ առաջին քայլ դեպի այս կարգավորում, բայց կարծում եմ, որ դա լավ նշան է, որ ռուսները ցանկանում են ինչ-որ բան անել այս հարցում, և հուսով եմ, որ մենք կարող ենք դրա վրա հիմնվել ապագայում», – ասել է դիվանագետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվել է «Զենիթին»

16:00 12.02.2025

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվել է «Զենիթին»

Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» Աբու Դաբիի մարզական հավաքի վերջին խաղում 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»: Եղիշե Մելիքյանի թիմն այս հավաքի ընթացքում նաև 2 ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Առաջին խաղն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով 4-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում հաջողությունն ուղեկցել է հայկական թիմին (1-0): «Փյունիկը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 […] ...

Ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում

15:51 12.02.2025

Ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում

Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես […] ...

ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները

15:35 12.02.2025

ՉԼ-ի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները

Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։ Աղբյուրի համաձայն` թիմը ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։ Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։ Բացի այս գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս […] ...

Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

15:28 12.02.2025

Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 2025-2028 թվականներին՝ որպես Ուկրաինայի վերակառուցման, բարեփոխումների և կայուն զարգացման 12-ամյա ծրագրի մաս: Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2025 թվականի փետրվարի 12-ի իր նիստում Դաշնային խորհուրդը սահմանեց երկրի ծրագրի առաջնահերթությունները Ուկրաինայի վերաբերյալ: Այն ներառում է […] ...

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

15:15 12.02.2025

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […] ...

Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ

15:07 12.02.2025

Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […] ...

BACK_TO_TOP