11:38 12.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների կողմից պաստառին, որը նվիրված է եղել Ռոդրիի՝ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն: Փոխանցում է Armsport-ը։
«Ես չգիտեմ, թե արդյոք Վինիսիուսը տեսե՞լ է այդ պաստառը, բայց եթե տեսել է, դա նրան ավելի է մոտիվացրել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։
Պաստառի վրա մեջբերում է եղել բրիտանական Oasis ռոք խմբի երգից՝ «Stop Crying Your Heart Out»/«Դադարիր ամբողջ սրտով լաց լինել» գրությամբ: Oasis-ի անդամներ Նոելն ու Լիամ Գալագերը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներ են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին կայացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Ռոդրին քվեարկության արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 1170 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է՝ 1129 միավոր։
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ14:06 12.02.2025
Չինաստանի ԱԳ նախարարությունը դեմ է պաղեստինցիներին Գազայից տեղափոխելու գաղափարինՉինաստանի իշխանությունները ընդունելի չեն համարում Գազայի հատվածի բնակիչներին այլ տարածքներ տեղափոխելու առաջարկները, հաղորդում են ԶԼՄ-ները: «Գազան պատկանում է պաղեստինցիներին և պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է»,-հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ևս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի բնակիչների վերաբնակեցման գաղափարն անվանել է «անընդունելի արաբական աշխարհի […] ...
13:58 12.02.2025
«Արսենալի» մի շարք ֆուտբոլիստներ կարող են հեռանալ թիմիցԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թարմացնել թիմի կազմը, հաղորդում է The Sun-ը։ Իսպանացի մասնագետը ցանկանում է, որ թիմից հեռանան Ալեքսանդր Զինչենկոն, Կիռան Թրնին, Թոմաս Փարթին, Ժորժինյոն, Յակուբ Կիվիորը, Ռահիմ Սթերլինգն ու Նետոն: «Արսենալը» նրանց տրանսֆերային իրավունքի հնարավոր վաճառքից ստացված գումարը կօգտագործի կազմը ուժեղացնելու համար: ...
13:50 12.02.2025
Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Թրամփի ճնշման պատճառովԹեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Բանակցությունները ենթադրում են պայմաններ, ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը ոչ մի կերպ չի նպաստում բանակցություններին, նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։ Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը […] ...
13:43 12.02.2025
Պետք է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը․ ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն անընդունելի է Փարիզի համար։ «Գազան անապատային տարածք չէ, այլ մի երկիր, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է մնալ այնտեղ», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա ասել է, որ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար […] ...
13:35 12.02.2025
Վինիսիուսը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպման (2:3) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հաղթական գոլային գրոհի ժամանակ փոխանցում է կատարել Ջուդ Բելինգհեմին: Վինիսիուսը կատարել է 3 հարված, 3 անգամ դիմել է դրիբլինգի և հաղթահարել է 10,4 կմ տարածություն: ...
13:28 12.02.2025
Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրելՀունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին։ Այս մասին են վկայում քվեարկության չորրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։ Հեռարձակումն իրականացրել է Հունաստանի խորհրդարանական Vouli հեռուստաալիքը։ Հունվարի 25-ին և 31-ին և փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերն անհաջող էին անցել։ ...