Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+3.09 oC

Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր

11:23 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ Արևմտյան Բալկանների (WB) և Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներին (EaP) ժողովրդավարացման գործընթացներին նպաստող նախագծերի համար:

Առաջարկվող նախագծերը պետք է իրականացվեն Արևմտյան Բալկաններում (WB) կամ Արևելյան գործընկերության (EaP) տարածաշրջանի երկրներում կամ ունենան ազդեցություն տեղի համայնքների վրա:

Ծրագրի շրջանակում Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել մագիստրոսները, ասպիրանտները, հետազոտողները, դասախոսները, գիտնականները, արտիստները, լրագրողները: Ծրագրի առավելագույն տևողությունը 18 ամիս է: Մասնակցության համար անհրաժեշտ է հանդես գալ նախագծի առաջարկությամբ և ներգրավել գործընկերների (առնվազն 3 անձ՝ Վիշեգրադի երկրներից (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա) և 1 անձ՝ Արևմտյան Բալկաններից կամ Արևելյան գործընկերության տարածաշրջանից կամ առնվազն 2 անձ՝ Վիշեգրադի երկրներից և 2 անձ՝ Արևմտյան Բալկաններից կամ Արևելյան գործընկերության երկրներից):

Դրամաշնորհներին դիմելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Թրամփի ճնշման պատճառով

13:50 12.02.2025

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Թրամփի ճնշման պատճառով

Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Բանակցությունները ենթադրում են պայմաններ, ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը ոչ մի կերպ չի նպաստում բանակցություններին, նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։ Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը  […] ...

Պետք է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը․ Մակրոն

13:43 12.02.2025

Պետք է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն անընդունելի է Փարիզի համար։ «Գազան անապատային տարածք չէ, այլ մի երկիր, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է մնալ այնտեղ», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա ասել է, որ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար […] ...

Վինիսիուսը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

13:35 12.02.2025

Վինիսիուսը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպման (2:3) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հաղթական գոլային գրոհի ժամանակ փոխանցում է կատարել Ջուդ Բելինգհեմին: Վինիսիուսը կատարել է 3 հարված, 3 անգամ դիմել է դրիբլինգի և հաղթահարել է 10,4 կմ տարածություն: ...

Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել

13:28 12.02.2025

Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել

Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին։ Այս մասին են վկայում քվեարկության չորրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։ Հեռարձակումն իրականացրել է Հունաստանի խորհրդարանական Vouli հեռուստաալիքը։ Հունվարի 25-ին և 31-ին և փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերն անհաջող էին անցել։ ...

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

13:21 12.02.2025

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ 7 պատգամավոր։ Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական […] ...

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը

13:15 12.02.2025

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն կարծիքին է, որ Հայաստանը Եվրամիությանը կարող է մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրան Օհանյանն այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները պետք է […] ...

BACK_TO_TOP