10:34 12.02.2025
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք:
Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն: Միևնույն ժամանակ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Դ-ն և Ե.Խ-ն ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հուդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպիչներից Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Բացի այդ, քրեական վարույթով կալանավորված անձանց բնակարաններում և աշխատավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների վերաբերյալ քաղվածքների պատճեններ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, կնիքներ, տարբեր անձանցից գումարներ ստանալու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետր և այլն:
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ13:43 12.02.2025
Պետք է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը․ ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն անընդունելի է Փարիզի համար։ «Գազան անապատային տարածք չէ, այլ մի երկիր, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է մնալ այնտեղ», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա ասել է, որ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար […] ...
13:35 12.02.2025
Վինիսիուսը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպման (2:3) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հաղթական գոլային գրոհի ժամանակ փոխանցում է կատարել Ջուդ Բելինգհեմին: Վինիսիուսը կատարել է 3 հարված, 3 անգամ դիմել է դրիբլինգի և հաղթահարել է 10,4 կմ տարածություն: ...
13:28 12.02.2025
Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրելՀունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին։ Այս մասին են վկայում քվեարկության չորրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։ Հեռարձակումն իրականացրել է Հունաստանի խորհրդարանական Vouli հեռուստաալիքը։ Հունվարի 25-ին և 31-ին և փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերն անհաջող էին անցել։ ...
13:21 12.02.2025
ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծըԱզգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ 7 պատգամավոր։ Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական […] ...
13:15 12.02.2025
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանըԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն կարծիքին է, որ Հայաստանը Եվրամիությանը կարող է մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրան Օհանյանն այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները պետք է […] ...
13:08 12.02.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը […] ...