10:09 12.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․07 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ:
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ13:50 12.02.2025
Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Թրամփի ճնշման պատճառովԹեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Բանակցությունները ենթադրում են պայմաններ, ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը ոչ մի կերպ չի նպաստում բանակցություններին, նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։ Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը […] ...
13:43 12.02.2025
Պետք է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը․ ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն անընդունելի է Փարիզի համար։ «Գազան անապատային տարածք չէ, այլ մի երկիր, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է մնալ այնտեղ», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա ասել է, որ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար […] ...
13:35 12.02.2025
Վինիսիուսը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպման (2:3) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հաղթական գոլային գրոհի ժամանակ փոխանցում է կատարել Ջուդ Բելինգհեմին: Վինիսիուսը կատարել է 3 հարված, 3 անգամ դիմել է դրիբլինգի և հաղթահարել է 10,4 կմ տարածություն: ...
13:28 12.02.2025
Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրելՀունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին։ Այս մասին են վկայում քվեարկության չորրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։ Հեռարձակումն իրականացրել է Հունաստանի խորհրդարանական Vouli հեռուստաալիքը։ Հունվարի 25-ին և 31-ին և փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերն անհաջող էին անցել։ ...
13:21 12.02.2025
ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծըԱզգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ 7 պատգամավոր։ Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական […] ...
13:15 12.02.2025
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանըԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն կարծիքին է, որ Հայաստանը Եվրամիությանը կարող է մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրան Օհանյանն այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները պետք է […] ...