Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարել է, որ Թայվանի վարչակազմի միջոցները ոտնահարում են ժողովրդի շահերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+1.09 oC

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարել է, որ Թայվանի վարչակազմի միջոցները ոտնահարում են ժողովրդի շահերը

10:00 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թայվանի վարչակազմը գործում է ժողովրդի շահերին հակառակ՝ Վաշինգտոնի քաղաքականության ֆոնին, որն ուղղված է կիսահաղորդչային արտադրական ձեռնարկությունները կղզուց դուրս տեղափոխելուն: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենգլյանը։

«Միացյալ Նահանգների միակողմանի միջոցները և առևտրային հովանավորչությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ամերիկյան կողմը միշտ առաջին տեղում է դասում իր շահերը»,-ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով համապատասխան ընկերությունները Թայվանից Միացյալ Նահանգներ տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը։

Ինչպես ընդգծել է պաշտոնական ներկայացուցիչը, միջոցները, որոնք ձեռնարկում է Թայվանի ներկայիս վարչակազմը՝ հաշվի առնելով Վաշինգտոնի գործողությունները, «միայն խարխլում են Թայվանի արդյունաբերական զարգացման հիմքերը և զոհաբերում մարդկանց շահերն ու բարեկեցությունը»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր կսահմանի կիսահաղորդիչների ներկրման վրա։ Նախագահը նշել էր, որ այս բիզնեսի մինչև 98%-ը կենտրոնացած է Թայվանում, և ինքը մտադիր է այդ արտադրողներին վերադարձնել ԱՄՆ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքուն որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա է ուղարկում էլեկտրասարքավորումների նոր խմբաքանակ

13:00 12.02.2025

Բաքուն որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա է ուղարկում էլեկտրասարքավորումների նոր խմբաքանակ

Ադրբեջանը էլեկտրատեխնիկայի երկրորդ խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ երկրի էներգետիկայի նախարարությանը 1 մլն մանաթին համարժեք դոլար հատկացնելու և Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Միջոցները նախատեսված են եղել Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և առաքման համար։ Մարդասիրական […] ...

Մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

12:52 12.02.2025

Մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, […] ...

ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի․ Մասկ

12:44 12.02.2025

ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է ՆԱՏՕ-ի «մանրակրկիտ վերանայման» անհրաժեշտության մասին։ Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն էր հայտնել դաշինքի աշխատանքից և սպառնացել դուրս բերել ԱՄՆ-ին կազմակերպությունից, եթե եվրոպացի գործընկերներն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չկրեն իրենց անվտանգության համար։ «ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի»,-գրել է Մասկը սոցիալական ցանցի […] ...

Ռուբիոն լավատեսություն է հայտնել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ

12:38 12.02.2025

Ռուբիոն լավատեսություն է հայտնել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ լավատես է ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ, և որ Վաշինգտոնի վարչակազմը շատ կաշխատի դրա վրա։ «Այսինքն՝ ես լավատես եմ: Մենք աշխատելու ենք շատ քրտնաջան: Վերջիվերջո, մենք ունենք մի քանի ծանր իրավիճակներ։ Հեշտ չի լինի կանգնեցնելը, բայց ես լավատես եմ, որ մենք ավելի շատ ենք աշխատելու, քան որևէ վարչակազմ […] ...

Նորակոչիկների հագեցած առօրյան․ ՊՆ-ի տեսանյութը

12:30 12.02.2025

Նորակոչիկների հագեցած առօրյան․ ՊՆ-ի տեսանյութը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նորակոչիկների հագեցած առօրյան։ Գերատեսչության պաշտոնական էջում ներկայացվել է համապաասխան տեսանյութ։ ...

Սիրիան Ազգային երկխոսության մեկնարկին նախապատրաստվելու համար հանձնաժողով է ձևավորում

12:22 12.02.2025

Սիրիան Ազգային երկխոսության մեկնարկին նախապատրաստվելու համար հանձնաժողով է ձևավորում

Սիրիայի նոր իշխանություններն ավարտել են հատուկ հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը կնախապատրաստի երկրում այսպես կոչված «Սիրիայի ազգային երկխոսություն» կոչվող համաժողովի անցկացմանը։ Այս մասին հայտնում է «Սիրիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հանձնաժողովում ընդգրկված է եղել յոթ մարդ, այդ թվում՝ երկու կին։ Լրացուցիչ մանրամասներ դեռևս հասանելի չեն: 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են […] ...

BACK_TO_TOP