22:38 11.02.2025
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես՝ Հայաստանի կառավարման համակարգին, արտաքին քաղաքականությանը, զբոսաշրջության զարգացման միտումներին, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Հյուրերը եղել են Կառավարության նիստերի դահլիճում, խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում, ընդունելությունների փոքր սրահում, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում, Կառավարական 1-ին տան թանգարանում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:
01:11 12.02.2025
Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին. Սպիտակ տուն00:54 12.02.2025
Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. Politico00:36 12.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:20 12.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ01:11 12.02.2025
Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին. Սպիտակ տունԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելը, ով Ռուսաստանում ձերբակալվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, ազատ է արձակվել և շուտով կվերադառնա հայրենիք։ Այս մասին նշվում է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցի հայտարարության մեջ։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց (խմբ. Մերձավոր Արևելքի հարցերով) Սթիվ Վիտկոֆը կարող են հայտարարել, որ պարոն Վիտկովը լքում է Ռուսաստանի […] ...
00:54 12.02.2025
Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. PoliticoԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Politico-ի տեղեկություններով՝ համաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ […] ...
00:36 12.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:29 12.02.2025
Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբԴոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ դադարեցվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: Հիշեցնենք Ադամսը մեղադրվում էր Թուրքիայից ու Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզապես հանձնարարել է Մանհեթենի դատախազությանը՝ փակել, դադարեցնել Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: ԱՄՆ օրենքներն, պարզվում է, իրականում թույլ […] ...
00:20 12.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:07 12.02.2025
Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […] ...