Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

17:36 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասել է ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության  գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագծին։

Անդրադառնալով ներկայացված նախագծին՝ Ավինյանը քաղաքացիներին վստահեցրել է, որ վերջիններիս կողմից վճարված հավելյալ 50 դրամը ծառայելու է մի շարք նպատակների իրագործմանը։

«Սիրելի երևանցիներ, բոլոր այն մարդիկ, ովքեր մեկանգամյա ուղևորության համար վճարելու են 150 դրամ, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ձեր վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է մի քանի բանի․ առաջին հերթին դա ծառայում է Երևան քաղաքում տրանսպորտի շարունակական զարգացմանը, ոչ թե այն դատարկ պոպուլիզմին, որի մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերներն, այլ իրական, ամեն տարի թարմացվող տրանսպորտային համակարգին, 171 նոր բերված ավտոբուսներին, 45 նոր բերվող տրոլեյբուսներին, մետրոպոլիտենում իրականացվող բարեփոխումներին և այլն»,-ասել է քաղաքապետը։

Նրա դիտարկմամբ՝ դա ծառայելու է նաև այն բոլոր արտոնյալ խմբերին, որոնց տրվել է անվճար երթևեկելու իրավունք։ Ավինյանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ ցուցաբերած գիտակցման համար։

«Իրապես շնորհակալ եմ նրա համար, որ հասկանում եք՝ ինչ ենք անում և ինչի համար ենք անում»,-նշել է Տիգրան Ավինյանը։

2025 թվականի փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով քաղաքացիներին առաջարկվում են տոմսային տարբեր փաթեթներ, իսկ մեկ ուղևորության գինը սահմանվել է 150 դրամ։ Նախկինում մեկ ուղևորության գինը 100 դրամ էր։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել և 1 ուղևորության համար 150 դրամ չվճարել՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանը կարող է սուբսիդավորել տրանսպորտը և պահպանել մեկ ուղևորության համար նախկին 100 դրամ սակագինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերը

21:25 11.02.2025

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և […] ...

ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ

21:13 11.02.2025

ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը: «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – […] ...

ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը

21:00 11.02.2025

ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը

Ներկայումս ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Ներկայումս կրճատման պլաններ չկան»,- ասել է նա։ Միաժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է գնահատել իր ուժերի ներկայությունն աշխարհում։ […] ...

Անչելոտիին պատրաստ են 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Սաուդյան Արաբիայում

20:55 11.02.2025

Անչելոտիին պատրաստ են 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։ Այս երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Ռեալում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, և մտադիր է երկիր հրավիրել աստղային մարզիչների։ Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին […] ...

Լուիզիանան թույլ է տվել մահապատիժներ իրականացնել ազոտային գազի միջոցով

20:50 11.02.2025

Լուիզիանան թույլ է տվել մահապատիժներ իրականացնել ազոտային գազի միջոցով

ԱՄՆ Լուիզիանա նահանգը վերադառնում է մահապատժին 15 տարվա ընդմիջումից հետո՝ այժմ թույլ տալով այն իրականացնել ազոտով, չնայած այս մեթոդի քննադատությանը, երեքշաբթի ասել է հանրապետական ​​նահանգապետ Ջեֆ Լենդրին։ «Լուիզիանայի հանրային անվտանգության և ուղղումների վարչությունը լրացրել և ներդրել է թարմացված արձանագրություն, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել մահապատժի ենթարկված անձանց: Կատարման այս արձանագրությունը ներառում է ազոտային հիպոքսիայի […] ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

20:40 11.02.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

ԱՄՆ-ը իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զորքեր չենք մտցնի Ուկրաինա»,-ասել է Հեգսեթը լրագրողներին Գերմանիայում Աֆրիկայի հրամանատարության շտաբում: Հեռարձակումն իրականացրել է Պենտագոնը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դնում է Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի «շուտով» ձեռքբերման վրա, և որ այնտեղ իրավիճակի հանգուցալուծումից հետո Միացյալ Նահանգները կավարտի […] ...

BACK_TO_TOP