16:57 11.02.2025
Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն Հայաստանի 44 խոշորացված համայնքներից եւ Երեւանի վարչական շրջաններից: Ստորագրությունները ստուգվել են ԿԸՀ-ի կողմից. դրանք վավերական են եղել: Նախագիծը քննարկվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն:
Օրենքի նախագծում նշվում է` Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Շարունակելով ներկայացնել նախագծի հիմնավորումները` Արտակ Զեյնալյանը նշել է` օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու: Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է:
Ըստ նախաձեռնողների` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը` ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:
Նախաձեռնող խմբի համոզմամբ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաեւ մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը` գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության եւ ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:
Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԵՄ-ին անդամակցելու դեպքում ակնկալիքներին, մեր երկրում արտադրվող տարատեսակ ապրանքների համապատասխանեցմանը ԵՄ ստանդարտներին, մենաշնորհների վերացմանը, ՀՀ-ԵՄ կոմունիկացիաների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Երեւանում տրանսպորտի սակագնի փոփոխությանը, Հայաստանի? ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին եւ այլն:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ներկայացնելով օրինագծի համառոտ պատմությունն ու նախաձեռնության շարժառիթը, տեղեկացրել է, որ քննարկվող թեմայի վերաբերյալ հանձնաժողովն անցյալ տարի երկու խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Նշվել է, որ հանձնաժողովը, ինչպես նաեւ Կառավարությունը դրական եզրակացություն են տվել նախագծին: Անդրադառնալով բովանդակային որոշ բաղադրիչների` Արման Եղոյանը ներկայացրել է հաջորդական այն փուլերը, որոնք անհրաժեշտ է անցնել Հայաստանին` ԵՄ անդամակցության համար:
Հանձնաժողովի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով տնտեսական համագործակցությանը, առեւտրաշրջնառությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ քննարկվող նախագիծը համահունչ է վերջին տարիների Հայաստանի եւ ԵՄ ու ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին:
Արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: «2022 թվականից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ԵՄ խորհրդի կողմից վերջերս որոշում է կայացվել Հայաստանում երկարաձգել առաքելության ժամկետը եւս երկու տարով:
Հարցի քննարկումն ընդհատվել է ելույթների փուլում:
Այն կշարունակվի փետրվարի 12-ի` ԱԺ հերթական նիստում:
21:41 11.02.2025
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 39, 41, 41/3 շենքեր, Վազգեն առաջինի փ. 2, 4, 6, 8, 10 շենքեր, Հր․Քոչարի փ. 1 շենք, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 34/2 առանձնատուն, Կալենցի փ. 21 շենք, Ն․Դումանի փ. […] ...
21:25 11.02.2025
ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերըԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և […] ...
21:13 11.02.2025
ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը: «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – […] ...
21:00 11.02.2025
ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվըՆերկայումս ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Ներկայումս կրճատման պլաններ չկան»,- ասել է նա։ Միաժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է գնահատել իր ուժերի ներկայությունն աշխարհում։ […] ...
20:55 11.02.2025
Անչելոտիին պատրաստ են 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Սաուդյան ԱրաբիայումՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։ Այս երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Ռեալում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, և մտադիր է երկիր հրավիրել աստղային մարզիչների։ Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին […] ...
20:50 11.02.2025
Լուիզիանան թույլ է տվել մահապատիժներ իրականացնել ազոտային գազի միջոցովԱՄՆ Լուիզիանա նահանգը վերադառնում է մահապատժին 15 տարվա ընդմիջումից հետո՝ այժմ թույլ տալով այն իրականացնել ազոտով, չնայած այս մեթոդի քննադատությանը, երեքշաբթի ասել է հանրապետական նահանգապետ Ջեֆ Լենդրին։ «Լուիզիանայի հանրային անվտանգության և ուղղումների վարչությունը լրացրել և ներդրել է թարմացված արձանագրություն, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել մահապատժի ենթարկված անձանց: Կատարման այս արձանագրությունը ներառում է ազոտային հիպոքսիայի […] ...