ՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--1.91 oC

ՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. Փաշինյան

14:29 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրական Հայաստանի ռազմավարության» էությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ տրանսֆորմացիան ՀՀ իշխանություններն  անվանում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն։

«Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, իսկ Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը։ Ուրիշ նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առաջ չի դնում։ Հիմա դուք հարց կտաք, թե իսկ ո՞ւմ գաղափարական տրանսֆորմացիան է դա. դա առաջին հերթին կառավարող թիմի գաղափարական տրանսֆորմացիան է, բայց այստեղից էլ հաջորդ հարցն է ծագում՝ նախկինում այդ ի՞նչ գաղափար ուներ կառավարող թիմը, որ հիմա էլ գաղափարական տրանսֆորմացիա է իրականացնում։ Ես վերջին շրջանում այս թեմայի մասին շատ մտածելով՝ եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն, և այդ կուսակցությունը ՀՅԴ-ն է։ Ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն։ Այսինքն՝ Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ մենք բոլորս չենք գնացել և անդամագրվել ՀՅԴ-ին։ Ամենատարբեր պատճառներով՝ ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իրական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականները։

Պատասխանելով հարցին, թե ինչ գաղափարից ենք մենք տրանսֆորմացվում. մենք իրականում եղել ենք ՔՊ-ՀՅԴ, այսինքն՝  ՀՀ-ում իշխած, խորհրդարանում տեղ գրաված, քաղաքական գործունեություն ծավալած բոլոր կուսակցությունները դուրս են եկել ՀՅԴ-ի գաղափարախոսությունից և գաղափարաբանությունից»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ նախկին գաղափարախոսության էությունն ու իմաստն այն է, որ ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար։ «Եվ տրանսֆորմացիան, որ հիմա տեղի է ունենում, այն է, որ մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը ինքն է ազգային բարձրագույն նպատակ, Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չկա, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք այն չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք, և որը մենք ունենք։ Հետևաբար, մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ։ Որն է այստեղ վատ լուրը։ Վատ լուրն այն է, որ մենք, ցավոք սրտի, այս եզրակացություններին և համոզմունքին եկել ենք ձեզ հայտնի իրադարձությունների բերումով, բայց եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի, կլինեինք ինչ-որ ուրիշ բան։ Մենք մեր պատմությունից դասեր առնելու խնդիր ունենք, բայց 2020 թվականն էլ մեր պատմությունն է, և գոնե հիմա մենք այդ դասերը պետք է առնենք»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելը։ «Մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մենք շատ վաղուցվանից համարում ենք, որ մեր տարածաշրջանում ապրելու համար մեզ արտաքին օգնություն է պետք։ Սա մեր մտածողության ֆունդամենտալ խնդիրն է, և այդ պրոբլեմից են բխում մի շարք խնդիրներ, որ մենք ունենք։ Առանց օգնության ապրելու բանաձևը բացարձակապես չի նշանակում մեկուսացում աշխարհից։ Խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կերպի մասին է»,- նշել է նա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

20:40 11.02.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

ԱՄՆ-ը իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զորքեր չենք մտցնի Ուկրաինա»,-ասել է Հեգսեթը լրագրողներին Գերմանիայում Աֆրիկայի հրամանատարության շտաբում: Հեռարձակումն իրականացրել է Պենտագոնը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դնում է Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի «շուտով» ձեռքբերման վրա, և որ այնտեղ իրավիճակի հանգուցալուծումից հետո Միացյալ Նահանգները կավարտի […] ...

Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Սպերցյան

20:32 11.02.2025

Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Սպերցյան

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

20:26 11.02.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […] ...

Հռոմի Պապ. արհեստական ​​ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիք

20:20 11.02.2025

Հռոմի Պապ. արհեստական ​​ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիք

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ​​ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ​​ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ​​ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […] ...

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացուն

20:10 11.02.2025

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացուն

Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ ...

«Բարսելոնան» վերջին 82 տարում  լավագույն արդյունքն է գրանցել

20:05 11.02.2025

«Բարսելոնան» վերջին 82 տարում լավագույն արդյունքն է գրանցել

«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է: ...

BACK_TO_TOP