14:35 11.02.2025
Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ մի շարք թեմաների, մասնավորապես՝ միգրացիոն ներկայիս իրավիճակին, նոր նմուշի կենսաչափական փաստաթղթերի ներդրմանը, քաղաքացիության հացերին, միգրացիայի և ապաստանի կառավարմանը, թվայնացման գործընթացներին և այլն։
Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների մասին՝ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ԵՄ հետ սերտ համագործակցության արդյունքում ՆԳՆ մանդատի ներքո գտնվող մի շարք ուղղություններով էական առաջընթաց է գրանցվել: Նա այդ համատեքստում մասնավորապես անդրադարձել է միգրացիայի և քաղաքացիության և ոստիկանության ոլորտներին։
ԵՄ առաքելության փորձագետները փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու են առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն՝ նպաստելով համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։
20:32 11.02.2025
Մեսսին լավագույնն է պատմության մեջ. ՍպերցյանՀայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […] ...
20:26 11.02.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներինԳիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […] ...
20:20 11.02.2025
Հռոմի Պապ. արհեստական ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիքՀռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […] ...
20:10 11.02.2025
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացունՓետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ ...
20:05 11.02.2025
«Բարսելոնան» վերջին 82 տարում լավագույն արդյունքն է գրանցել«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է: ...