Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելու կարիք չի լինի․ նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--1.91 oC

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելու կարիք չի լինի․ նախագիծ

14:16 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրենքի գործող կարգավորման համաձայն մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողների պարագայում թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության վճարը նշանակում, հաշվարկում եւ վճարում է գործատուն, որից հետո գործատուն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական միջոցներից: Այսպիսով, ստացվում է, որ պետական միջոցները վճարում են գործատուի կատարած հաշվարկների հիման վրա, ինչը բավականին ռիսկային է: Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել պետական մարմնի միջոցով:

Այս մասին ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 11-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե»եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարի խոսքով նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի նշանակումն ու վճարումը:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի եւ կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը:

Նախագծով նաեւ առաջարկվում է անաշխատունակության օրերը հաշվարկել օրացույցային ձեւաչափով, գործող կարգավորմամբ հաշվարկվում է աշխատանքային օրերի քանակով:

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Ստեփանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

20:40 11.02.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

ԱՄՆ-ը իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զորքեր չենք մտցնի Ուկրաինա»,-ասել է Հեգսեթը լրագրողներին Գերմանիայում Աֆրիկայի հրամանատարության շտաբում: Հեռարձակումն իրականացրել է Պենտագոնը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դնում է Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի «շուտով» ձեռքբերման վրա, և որ այնտեղ իրավիճակի հանգուցալուծումից հետո Միացյալ Նահանգները կավարտի […] ...

Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Սպերցյան

20:32 11.02.2025

Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Սպերցյան

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

20:26 11.02.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […] ...

Հռոմի Պապ. արհեստական ​​ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիք

20:20 11.02.2025

Հռոմի Պապ. արհեստական ​​ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիք

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ​​ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ​​ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ​​ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […] ...

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացուն

20:10 11.02.2025

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացուն

Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ ...

«Բարսելոնան» վերջին 82 տարում  լավագույն արդյունքն է գրանցել

20:05 11.02.2025

«Բարսելոնան» վերջին 82 տարում լավագույն արդյունքն է գրանցել

«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է: ...

BACK_TO_TOP