Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը․ Պեսկով

13:57 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ճեպազրույցում։

Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությունը կարգավորմանը «հավանական չէ» անցյալի փորձի «վատ հիշողությունների» պատճառով։

«Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել Երևանից, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ի վիճակի են շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը։ Մենք կողջունենք նրանց անկախ ջանքերը», – նշել է Պեսկովը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը

21:00 11.02.2025

ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը

Ներկայումս ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Ներկայումս կրճատման պլաններ չկան»,- ասել է նա։ Միաժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է գնահատել իր ուժերի ներկայությունն աշխարհում։ […] ...

Անչելոտիին պատրաստ են 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Սաուդյան Արաբիայում

20:55 11.02.2025

Անչելոտիին պատրաստ են 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։ Այս երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Ռեալում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, և մտադիր է երկիր հրավիրել աստղային մարզիչների։ Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին […] ...

Լուիզիանան թույլ է տվել մահապատիժներ իրականացնել ազոտային գազի միջոցով

20:50 11.02.2025

Լուիզիանան թույլ է տվել մահապատիժներ իրականացնել ազոտային գազի միջոցով

ԱՄՆ Լուիզիանա նահանգը վերադառնում է մահապատժին 15 տարվա ընդմիջումից հետո՝ այժմ թույլ տալով այն իրականացնել ազոտով, չնայած այս մեթոդի քննադատությանը, երեքշաբթի ասել է հանրապետական ​​նահանգապետ Ջեֆ Լենդրին։ «Լուիզիանայի հանրային անվտանգության և ուղղումների վարչությունը լրացրել և ներդրել է թարմացված արձանագրություն, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել մահապատժի ենթարկված անձանց: Կատարման այս արձանագրությունը ներառում է ազոտային հիպոքսիայի […] ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

20:40 11.02.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի Ուկրաինա

ԱՄՆ-ը իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զորքեր չենք մտցնի Ուկրաինա»,-ասել է Հեգսեթը լրագրողներին Գերմանիայում Աֆրիկայի հրամանատարության շտաբում: Հեռարձակումն իրականացրել է Պենտագոնը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դնում է Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի «շուտով» ձեռքբերման վրա, և որ այնտեղ իրավիճակի հանգուցալուծումից հետո Միացյալ Նահանգները կավարտի […] ...

Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Սպերցյան

20:32 11.02.2025

Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Սպերցյան

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

20:26 11.02.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […] ...

BACK_TO_TOP