13:38 11.02.2025
Ռուսաստանի համար Հարավային Կովկասում խաղաղությունն ու կանխատեսելիությունը կարևոր են, որպեսզի տարածաշրջանը դառնա «բարեկեցության տարածք»։ Այսպես է ճեպազրույցում մեկնաբանել հայ-ադրբեջանական կարգավորման թեման ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գլխավորն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ, և այն իսկապես դառնա բարգավաճման և համագործակցության տարածք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամությունը՝ միաժամանակ ողջունելով Երևանի և Բաքվի անկախ քայլերն այս ուղղությամբ։
20:26 11.02.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին20:20 11.02.2025
Հռոմի Պապ. արհեստական ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիքՀռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […] ...
20:10 11.02.2025
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացունՓետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ ...
20:05 11.02.2025
«Բարսելոնան» վերջին 82 տարում լավագույն արդյունքն է գրանցել«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է: ...
19:55 11.02.2025
Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք էՓետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:50 11.02.2025
ԻՀԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 27-ից հետո արտահերթ նիստ կանցկացնեն Պաղեստինի հարցովԻսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է փետրվարի 27-ին, Պաղեստինի հարցով արտակարգ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտնել է հատուկ մամուլի հաղորդագրությամբ։ «Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին Պաղեստինի հարցը քննարկել է ԻՀԿ երկրների իր գործընկերների հետ. վերջին մի քանի օրվա ընթացքում նա բանակցություններ […] ...