12:44 11.02.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի առաջարկներ անում են տարբեր երկրներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ռուս գործիչների՝ ՌԴ-ի միջնորդական ջանքերի պատրաստակամության վերաբերյալ հայտարարություններին:
«Ադրբեջանը նույնպե՞ս համարում է, որ միայն Ռուսաստանն է կարող… Այսինքն՝ մենք և Ադրբեջանը սպառե՞լ ենք բոլոր հնարավոր միջոցները: Առաջարկում են տարբեր տեղերից: Բոլոր երկրները, որոնք քիչ թե շատ ներգրավված են եղել կամ կան, այդ առաջարկն անում են»,–ասաց Սիմոնյանը:
18:41 11.02.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացանկը. Եվրո-202717:58 11.02.2025
Լևանդովսկին կրկնել է Մեսսիի ռեկորդըԿատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2019/2020 մրցաշրջանից հետո առաջին ֆուտբոլիստն է, որ Լա լիգայի 22 խաղում խփել է 19 գոլ, հաղորդում է ESPN-ը: Նախորդ անգամ Լա լիգայում այդպիսի ցուցանիշ գրանցել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսին: Հիշեցնենք, որ Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային», գոլերից մեկն […] ...
17:54 11.02.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում: ...
17:48 11.02.2025
Թմրանյութը պատրաստել էր իր աճեցրած կանեփից. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըԱշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ոսկեվազցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Տղամարդն ու կազմված […] ...
17:44 11.02.2025
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով՝ Հանրապետության փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա և 38-ամյա երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով ծխամորճ, ինչպես նաև կանեփանման զանգվածով ապակյա […] ...
17:40 11.02.2025
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար․ ազատազրկված անձինք իրենց ուժերն են չափել միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանի հետՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։ Խաղատախտակների վրա ծավալված […] ...