12:41 11.02.2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով քննարկվել է փետրվարի 11-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Հիմնական զեկուցողի խոսքով մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի:
«Ներկայում, օրինակ, Երեւանում տեղի ունեցած հանցագործությունների եւ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը` հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման եւ ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության»,- ասել է Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը, ներկայացնելով օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը` անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում` դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ փաթեթը մշակվել է Ներքին գործերի նախարարության հետ համագործակցելով:
Նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին` «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով` 24/7 ժամանակի ռեժիմով:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով նախագիծը երկար ճամապարհ է անցել, հանձնաժողվում աշխատանքային քննարկումների արդյունքում այն վերախմբագրվել է: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը:
Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշունը` ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը նշել է, որ հեղինակն ընդունել է իրենց կողմից ներկայացված բոլոր առաջարկները:
17:40 11.02.2025
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար․ ազատազրկված անձինք իրենց ուժերն են չափել միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանի հետՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։ Խաղատախտակների վրա ծավալված […] ...
17:36 11.02.2025
Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասել է ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության […] ...
17:28 11.02.2025
Գողացել էին հեռուստացույցներ․ Ստեփանավանի համանքային ոստիկանների բացահայտումըՀունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց: Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ: Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների […] ...
17:21 11.02.2025
ԵՄ գործընկերներին են ներկայացվել ՔԿԱԳ համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներըՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանն այսօր հանդիպել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելությանը: ԵՄ գործընկերներին է ներկայացվել ՔԿԱԳ համակարգի ընդհանուր նկարագիրը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ցանցի […] ...
17:16 11.02.2025
Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի […] ...
17:11 11.02.2025
Վարչապետը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի […] ...