Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+4.09 oC

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

12:31 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ է համարում Հայաստանի և Իրանի հարաբերությունների շարունակական զարգացումը՝ երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Համոզված եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ և հովանավորությամբ մեր երկրները կխորացնեն փոխգործակցությունը բոլոր ուղղություններով և կնախանշեն համագործակցության ընդլայնմանը միտված ռազմավարական նոր ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես երկու երկրների բարեկամության ամրապնդմանը, այնպես էլ տարածաշրջանի կայունությանն ու բնականոն զարգացմանը:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի և Իրանի բարեկամությունը խարսխված է փոխվստահության, անկեղծության, հարգանքի և կառուցողական երկխոսության վրա, որոնք ամուր հիմք են հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին կարողանալու ենք մեր երկու երկրների բարեկամական փոխգործակցությունը հասցնել որակական նոր մակարդակի՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ գործընկերներին են ներկայացվել ՔԿԱԳ համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

17:21 11.02.2025

ԵՄ գործընկերներին են ներկայացվել ՔԿԱԳ համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանն այսօր հանդիպել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելությանը: ԵՄ գործընկերներին է ներկայացվել ՔԿԱԳ համակարգի ընդհանուր նկարագիրը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ցանցի […] ...

Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

17:16 11.02.2025

Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի […] ...

Վարչապետը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

17:11 11.02.2025

Վարչապետը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի […] ...

Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղով

17:03 11.02.2025

Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է մեկ տեղով և 21-րդն է: Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, երկրորդ տեղում է Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Կառլոս Ալկարասը: ...

Խորհրդարանը քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը

16:57 11.02.2025

Խորհրդարանը քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը

Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է ավելի քան 60 […] ...

Կալլասը նշել է Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանը

16:51 11.02.2025

Կալլասը նշել է Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանը

Ուկրաինական հակամարտության շուրջ համաձայնությունն անհնար է առանց Եվրոպայի մասնակցության, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։ «Այս հակամարտությունը տեղի է ունենում Եվրոպայում, խոսքը գնում է Ուկրաինայի մասին, Եվրոպայի մասին, և որպեսզի խաղաղությունն իսկապես հնարավոր լինի, Եվրոպան պետք է դառնա դրա մի մասը»,-ասել է նա: Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, […] ...

BACK_TO_TOP