Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+4.09 oC

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

11:55 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ կազմը համալրած պատգամավոր Արմինե Խերանյանն Ազգային ժողովի նիստում երդվել է:

Պատգամավորները հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք նախագծեր:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Նախաձեռնությամբ նախատեսվում է ներկայում գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սահմանվում են այդ ուժերի ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

Փոխնախարարի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցումների համակարգի:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Կարգավորումները` այստեղ:

Նախագծով առաջարկվում է խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար վարչական պատասխանատվության միջոցները. առաջին անգամ` 150,000 դրամ գործող 50,000-ի փոխարեն, երկրորդ դեպքում` 1,5 մլն դրամ գործող 500,000-ի փոխարեն, երրորդ դեպքում Կառավարությունն առաջարկել էր 3 մլն դրամ, սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով այն փոխարինվել է 4,5 մլն դրամով:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ շուրջ 550 ընկերության համար աուդիտի պահանջը պարտադիր է:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները բարձրաձայնել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել, այդ ընթացքում տեխնիկական փոփոխություններ են կատարվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ էլ քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» եւ կից օրենքներում նախատեսվող լրացումները:

Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ): Սահմանվում է, որ ԿԿՀ-ի համապատասխան եզրակացությունները ներկայացվելու են Կառավարությանը կամ վարչապետին:

Երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարության առաջարկով վերոնշյալ ցանկում կավելացվեն նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները: Կսահմանվի, որ քննչական մարմինների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին վերաբերող կարգավորումները չեն կիրառվում, եթե խախտումները կապված են քրեական վարույթի շրջանակում` որպես վարույթի հանրային մասնակից կատարված արարքին, իսկ գլխավոր դատախազի տեղակալների դեպքում: Սահմանադրությամբ դատախազության լիազորությունների շրջանակում կատարված արարքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:54 11.02.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում: ...

Թմրանյութը պատրաստել էր իր աճեցրած կանեփից. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:48 11.02.2025

Թմրանյութը պատրաստել էր իր աճեցրած կանեփից. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ոսկեվազցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Տղամարդն ու կազմված […] ...

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և թմրամիջոցներ

17:44 11.02.2025

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով՝ Հանրապետության փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա և 38-ամյա երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով ծխամորճ, ինչպես նաև կանեփանման զանգվածով ապակյա […] ...

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար․ ազատազրկված անձինք իրենց ուժերն են չափել միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանի հետ

17:40 11.02.2025

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար․ ազատազրկված անձինք իրենց ուժերն են չափել միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանի հետ

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։ Խաղատախտակների վրա ծավալված […] ...

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

17:36 11.02.2025

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասել է ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության  գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության […] ...

Գողացել էին հեռուստացույցներ․ Ստեփանավանի համանքային ոստիկանների բացահայտումը

17:28 11.02.2025

Գողացել էին հեռուստացույցներ․ Ստեփանավանի համանքային ոստիկանների բացահայտումը

Հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց: Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ: Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների […] ...

BACK_TO_TOP