11:02 11.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հանցանք կատարած անձին աջակցելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և դատավարական փաստաթղթեր կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
16:23 11.02.2025
Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել ԷստոնիայումԷստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։ ...
16:17 11.02.2025
Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել էՓետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել […] ...
16:11 11.02.2025
Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ On the 46th anniversary […] ...
16:05 11.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժի առկայությունը և դրա իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Քննարկվել են, մասնավորապես, […] ...
16:00 11.02.2025
Եվրամիությունը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին, եթե այլ ելք չլինի․ ՇոլցԵվրամիությունը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին, եթե ԱՄՆ-ն այլ ելք չթողնի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Եթե Եվրամիությունը հայտնվի ամերիկյան մաքսատուրքերի խաչմերուկում, ինչպես դա տեղի է ունենում ներկայումս պողպատի և ալյումինի դեպքում, ապա մենք ենք Եվրոպայի ամենամեծ արտահանող երկիրը։ Եթե ԱՄՆ-ն մեզ այլ ելք չթողնի, Եվրամիությունը վճռականորեն կարձագանքի դրան»,- ասել է Շոլցը Բունդեսթագում բանավեճի ժամանակ։ […] ...
15:55 11.02.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար […] ...