10:12 11.02.2025
Դեկտեմբերի 21-ի համեմատ ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
17:03 11.02.2025
Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղովՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է մեկ տեղով և 21-րդն է: Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, երկրորդ տեղում է Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Կառլոս Ալկարասը: ...
16:57 11.02.2025
Խորհրդարանը քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծըՍահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է ավելի քան 60 […] ...
16:51 11.02.2025
Կալլասը նշել է Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանըՈւկրաինական հակամարտության շուրջ համաձայնությունն անհնար է առանց Եվրոպայի մասնակցության, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։ «Այս հակամարտությունը տեղի է ունենում Եվրոպայում, խոսքը գնում է Ուկրաինայի մասին, Եվրոպայի մասին, և որպեսզի խաղաղությունն իսկապես հնարավոր լինի, Եվրոպան պետք է դառնա դրա մի մասը»,-ասել է նա: Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, […] ...
16:44 11.02.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՓետրվարի 11-ին՝ ժամը 13:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: […] ...
16:38 11.02.2025
Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը […] ...
16:32 11.02.2025
Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումըՕվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները: Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է: Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային […] ...